HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թրանսփարենսի Ինթերնեշնլն այս տարի առաջին անգամ շնորհել է Ամալյայի անվան մրցանակ

2015 թ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) գլոբալ հակակոռուպցիոն կազմակերպությունը առաջին անգամ շնորհել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Ամալյայի անվան մրցանակ: Այս մասին հաղորդում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ):

Մրցանակը կոչվել է ի հիշատակ ԹԻՀԿ հիմնադիր և մինչ 2010 թ. նախագահ Ամալյա Կոստանյանի և տրվում է ԹԻ գլոբալ հակակոռուպցիոն շարժման մեջ մասնագիտական վարպետությամբ և նորարարությամբ աչքի ընկած անձանց: Ըստ Ամալյայի անվան մրցանակի շնորհման ուղեցույցի` սահմանված են մրցանակի երկու անվանակարգեր` Ազդեցության (տրվում է կոնկրետ հակակոռուպցիոն գործողություն նախաձեռնելու համար) և Մասնագիտական գերազանցության (շնորհվում է մասնագիտական էական առաջխաղացում արձանագրած ԹԻ անդամի):

2015թ. սեպտեմբերի 1-ին Պուտրաջայայում՝ Մալայզիա, կայացած ԹԻ տարեկան ընդհանուր ժողովի շրջանակներում Մասնագիտական գերազանցության անվանակարգում մրցանակի է արժանացել Մարկ Փայմանը ԹԻ Բրիտանիայի պաշտպանության և անվտանգության ծրագրից, իսկ Ազդեցության անվանակարգում մրցանակակիր է ընտրվել Մեգի Մրֆին՝ ԹԻ քարտուղարությունից:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կազմակերպության տարեկան ընդհանուր ժողովին ներկա են եղել գլոբալ հակակոռուպցիոն շարժման ավելի քան 110 ներկայացուցչությունների անդամներ ամբողջ աշխարհից՝ ներառյալ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ամալյայի անվան մրցանակը սահմանվել է 2010 թ. Բանգկոկում կայացած ԹԻ տարեկան ընդհանուր ժողովի բանաձևի հիման վրա, իսկ մրցանակաբաշխությունը կազմակերպվում է ԹԻ Օրինավորության մրցանակի հանձնաժողովի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter