HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտից Տավուշ է մեկնել 100 ազատամարտիկ. Արցախպրես

Այսօր վաղ առավոտյան Ստեփանակերտից ՀՀ Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը` նշելով, որ ազատամարտիկներին ուղեկցել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) նախագահ Սամվել Կարապետյան:

«Այս այցելությունը սահմանագիծ խորհրդանշական բնույթ է կրում, քանզի սահմանին կանգնած մեր զինվորներն անթերի ու վստահ են իրականացնում իրենց առաքելությունը: Մեր նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալու մեր միասնությունն և այն կամքը, որ պատրաստ ենք կանգնելու բոլորիս հայրենիքի սահմանի ցանկացած հատվածի պաշտպանության դիրքերում»,- «Արցախպրես»-ին ասել է ԱԱՄ անդամ Հարութ Մնացականյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter