HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Թևոյանին հետմահու Մարտական ծառայության մեդալ է շնորհվել

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Հայկ Կառլենի Թևոյանին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անձնական արիության համար հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:

Հիշեցնենք, որ 1975թ-ին ծնված Հայկ Թևոյանը հակառակորդի կողմից պարանոցի շրջանում մահացու հրազենային վիրավորում էր ստացել երկու օր առաջ՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter