HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության բաժին բերման ենթարկելիս խոշտանգել են. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` քաղաքացի Անդրանիկ Գ.-ն հաղորդում է տվել, որ 2015 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ինքը վիճաբանության է բռնվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի հետ, որից հետո խուլիգանություն կատարելու կասկածանքով հիշյալ բժշկական կենտրոնից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Բերման ենթարկվելու ընթացքում՝ ավտոմեքենայի մեջ, ոստիկանության ծառայողները խոշտանգել են իրեն՝ ձեռքերով հարվածներ հասցրել գլխին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Քաղաքացի Անդրանիկ Գ.-ի հաղորդման հիման վրա՝ խոշտանգման դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter