HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի հայ համայնքը իշխող կոալիցիային կոչ է անում հետաքննել էթնիկ տարաձայնություն հրահրող փաստաթուղթը

Սեպտեմբերի 8-ին ոչ կառավարական իրավապաշտպան 9 կազմակերպություններ դիմել են երկրի Կառավարությանը Խուլո քաղաքի (իսլամացած վրացիներով և թուրքերով բնակեցված շրջան Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում) Քաղաքային Խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթին արձագանքելու կոչով:

Վրաստանի հայ համայնքը հայտնում է, որ «Խուլո մունիցիպալիտետում կատարված աշխատանքի մասին հաշվետվություն» փաստաթղթում առկա են էթնիկ տարաձայնությունների հրահրում և հայատյացության նշաններ:

«Տվյալ փաստաթղթում խոսվում է Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու մասին, որին ակնհայտ բացասական համատեքստում համարում են հայ:

«Այդ հայ Սահակը այնքան ուղեղ ունի, որ հեռվից նայի Զուրաբ Ժվանիայի սպանության գործին…», -ասված է փաստաթղթում:

Հարկ է նշել, որ այդ փաստաթուղթը ընդունվել է Խուլո մունիցիպալիտետի «Վրացական երազանք» խմբակցության անունից: Համապատասխանաբար, հենց իշխող կոալիցիան է կրում նման տեքստի հրապարակման պատասխանատվությունը:

«Վրաստանի Հայ Համայնք»-ը կոչ է անում իշխող կոալիցիայի ղեկավարությանը լուրջ կերպով հետաքննել տվյալ փաստը և տեղեկացնել երկրի հասարակությանը այն սանկցիաների մասին, որոնք կկիրառվեն կուսակցության տարածաշրջանային կառույցի ներկայացուցչության նկատմամբ, նման անընդունելի և երկրի համար վտանգավոր դիրքորոշման համար»,- գրված է համայնքի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter