HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ծաղկաշատի 98 տոկոսը դեմ է հանքին»,- ասում է գյուղապետը

«Ծաղկաշատ–Ախետքի» պղինձ-մոլիբդենային  հանքային դաշտի տեղամասում  օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարելու «Թեղուտ»  ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանի գրավոր  առաջարկությունը Ծաղկաշատում խուճապ  է   առաջացրել: Ծաղկաշատn ունի 271 բնակիչ ունի:  

«Ծաղկաշատում հանք բացելը շատ վտանգավոր ա:  Ծաղկաշատցիք հանք բացելուն դեմ են: Բաց հանք է լինելու, ոնց կարող են գյուղացիները համաձայն լինել: Մեզ աշխատատեղ պետք  չի էս  սարի ծերին: Էսօր գնում են Թեղուտ աշխատում, գալի, մարդը 12 ժամ տանից դուրս եկած է: Իրա տունը հյուրանոցի  նման է: Գալիս է քնում ու առավոտը ծեգին էլի գնում:Մեր անտառը մալինեն տալիս է, մոշը  տալիս է, մասուրը տալիս է, սունկ է տալիս: Մարտ ամսից սկսած մինչև նոյեմբերի վերջը անտառով, բացի  անասնապահությունն  ու հողագործությունը, լիարժեք  մեր գյուղացիները  ապրում են: Մեզ ոչ մի անգամ էդ  հանքարդյունաբերությունը  ձեռք չի  տալիս»,-ասում է գյուղապետ  Հրաչիկ Պարանյանը:

Վերջինս հպարտությամբ ասում է, որ Ծաղկաշատը տարածաշրջանի այն եզակի համայնքներից է, որ էկոլոգիապես մաքուր սնունդ է ստանում: «Մեր լեռնային աղբյուրների անկրկնելի ջրերը պետք չէ կեղտոտել: Հանքային ջրեր ունենք: Մեր չնաշխարհիկ բնության մեջ աշխատատեղեր կարելի է ստեղծել միայն հանգստի գոտիներ ստեղծելով: Ծաղկաշատում  «Մաուգլի» հանգստյան գոտի ունենք, որ մարդիկ ամռանը գալիս են`տեղ չի լինում: Հանգստացողները նույնիսկ համաձայնում են վրաններում մնալ: Էդ մարդիկ, բնությունից հիացած, օգտվում են  մեր էկոլոգիապես մաքուր սննդից: Էն որ ասում են համայնքապետը հանքի բացման համաձայնություն է տվել, դա եղել  է ընդամենը մեր տարածքով երկրաբանների քայլելու համար»,- բացատրեց Հ.Պարանյանը:

Գյուղապետի ասելով՝ եթե գյուղում  հանք բացեն, դա կնշանակի գյուղը հանեն իր տեղից: Հրաչիկ Պարանյանը նաև  հիշեցնում է, որ ինքը որպես գյուղապետ համայնքի բնակիչների կողմից ընտրվող մարդ է և պետք չէ իր  անունի հետ խաղալ։ «Ես Վալերի Ջանիբեկիչի հետ անձամբ  կհանդիպեմ, ինքն այս գյուղացի է, գյուղի  համար արած բաներ շատ ունի, մենք չենք  ուրանում, միշտ մեզ լավ ընդունել է: Ինձ թվում է՝ էս հարցի առաջը պետք է փակվի, գյուղի 98 տոկոսը դեմ է հանքին»,- հայտնեց գյուղապետը:  

Հ. Պարանյանը նաև հիշեց, որ Վալերի Մեջլումյանը մի  քանի տարի առաջ գյուղում ասել է, թե Ծաղկաշատում այնքան բնական, այնքան տաք ու սառը ջրեր ունեն, որ տուրիզմով ինքը գյուղը կապահովի:

Մեկնաբանություններ (2)

SHERLOK HOLMS
ԵՍ ԿԱՍԵԻ, ՈՐ ՈՉ ԹԵ ՈՐ ԾԱՌԸ ԱՉՔՆԵՐԸ ՈՒՏՈՒՄԱ ԷՆ ԷԼ ԿՏՐՈՒՄ ԵՆ ԱՅԼ ՄԻ ԿՈՒՌՆ ԸՆԳԱԾ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԵՆ ԱՆՈՒՄ, ՄԱՔՐԵԼՈՎ ԳՆՈՒՄ ԵՆ ՈՒ ԴԱՌՆՈՒՄԱ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏ; ԻՍԿ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐԱ ԻՆՉԻ ԷՔ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ԴՐԱՆՑ ԱՐԱՐՔՆԵՐԸ, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄԱ և ՈՉ ՄԻ ԲԱՆ ՎՐԵՔԸ ՉԻ ԱԶԴՈՒՄ, ՀԱՆՔԻՆ ԴԵՄ ԷՔ, ԲԱՅՑ ԾԱՌԵՐԻՆ ՈՐ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԽՆԱ ՎԱՅՐԱԳ ՁևՈՎ ԴՐԱՆ ՏԱՆՈՒՄ ԵՔ, ԳՅՈՒՂԱՊԵՏ ՀՐԱՉՈ ՁԵՆ ՀԱՆԻ ԽԻ ԷՍ ՍՍԿՎԵԼ , ԹԵ ՔԵԶ ԷԼԱ ՕԳՈՒՏ, ԴՈՒ ՀԱՅՏՆԻ ԵՍ ՔՈՒ ԴԵՄԱԳՈԳՈՒԹՅԱՄԲ ՈՒՐԱ ՁԵՆՏ ԿՈՐԵԼ ԹԵ ՈՍԿԵՐԻՉԻՆ ԴՈՒԽ ՏՎՈՂՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՍ, ԿԱՄ ԷԼ ՔՈԸ ՍԻՐԵԼԻՆԵՐԻՑ ԱՍԵԼ ԵՆ ՁԵՆՏ ԿՏՐԻ; ԱՄԵՆԱՄԵԾ ՄԵՂԱՎՈՐԸ ՀԵՆՑ ԳԵՂԱՊԵՏՆԱ , ՈՐ ՈՍԿԵՐԻՉԻ ՔՐՈՐԵՆ ՊԱՏԺԵԼԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՐԱՐՔՆԵՐԸ ԿՈԾԿՈՒՄ ԵՍ; ՇԱՏ ՇՈՒՏՈՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ և ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԳԱՆ ՍՏՈԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ և ԴՈՒ ՔՈՒ ՁԵՆ ՉՀԱՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ևՍ ԿՍՏԱՆԱՍ ՔՈՒ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺԸ; ՈՐԸ ևՍ ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԱ, ՈՐ ԿՈԾԿՈՒՄ ԵՍ ԱՆՕՐԵՆ ՈՍԿԵՐԻՉԻ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԸ; և ՈՍԿԵՐԻՉԸ և ԿԱՑՈԻ ԳԱԳՈ ԿՈՉՎԱԾԸ և ԴՈՒ ԿՍՏԱՆԱՔ ՁԵՐ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺԸ;
H.C.
what Armenia needs, on are urgent basis, is a large number of psychiatrists (real, competent ones; otherwise, a lot of people pretend to have that title, over there...)--- how will this country ever have any actual development, if we don't start to exploit the – few and scarce - resources that we have ?!! ---- the residents of this village want to keep their ghost town, stuck somewhere in the 18th century, instead of embracing at least this chance of getting somewhere, anywhere...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter