HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկաշատցիները ձախողեցին «Վալլեքս գրուպ»-ի հանրային լսումը

Ալավերդու քաղաքապետարանում  երեկ կայացած «Ծաղկաշատ –Ախետք» հանքային դաշտի արդյունահանման նպատակով պղինձ - մոլիբդենային օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության նախնական քննարկման հայտի հանրային լսումը  ձախողվեց: Ծաղկաշատ, Նեղոց, Հաղբատ համայնքների ներկայացուցիչները բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի փորձաքննության կենտրոնից և «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչներից պահանջեցին հանրային քննարկումն անցկացնել իրենց համայնքներում` բնակչության մասնակցությամբ:

«Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը պնդեց, որ ներկա քննարկումը որակվի որպես առաջին հանրային լսում: «Ձեր նշած  հանրային առաջին քննարկման արձանագրության մեջ կարդում ենք, որ այդ քննարկմանը ներկա են եղել միայն «Վալլեքս» գրուպի պաշտոնյաները և համայնքապետերը»,-ասաց  Հ. Սանասարյանը:

Քանի որ հանրային նախորդ  քննարկմանը համայնքերի բնակիչներ չեն մասնակցել, ՀԿ-ների ներկայացուցիչները պահանջեցին այն չորակել հանրային լսում: «Ինձ ներկայացված հայտին կցված համապատասխան ընդերքօգտագործման բնագավառի լիազոր մարմինը համարվում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Վերջինս նամակով դիմել է բնապահպանության նախարարությանը, կցել է հայտը և հայտին կցված համապատասխան փաստաթղթերի բազան: Դրանց ես չհավատալու, չընդունելու իրավասություն չունեմ»,- պատասխանեց բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի փորձաքննության կենտրոնի մասնագետ Կարինե Մովսիսյանը: «Վալլեքս» խմբի ընկերությունների աշխատակազմի ղեկավար Սահակ Կարապետյանը ամեն գնով փորձում էր շրջանցել ՀԿ-ների ներկայացուցիչների պահանջը. «Թույլ տվեք ընկերությունը ներկայացնի համապատասխան ծրագիրը: Այն աշխատանքը, որ մենք պլանավորում ենք իրականացնել, ընդամենը երկրաբանական ուսումնասիրություն է, ոչ թե հանքի  շահագործում»,-ասաց նա: Սահակ Կարապետյանը «Հետքին» ասաց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի  նախագահ Վ.Մեջլումյանի կողմից համայնքների ղեկավարներին ուղղված գրության մեջ տեղ գտած «արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու» առաջարկությունն ընդամենը իրավաբանական ձևակերպում է:

Ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Սարգսյանը քննարկման մասնակիցներին տոպոգրաֆիական, աշխարհագրական և երկրաբանական քարտեզի  վրա  ներկայացրեց «Ծաղկաշատ -Ախետք» հանքային դաշտի երկրաբանական ուսումնասիրության սահմանագիծը: Լեռնամետալուրգիայի ինստիտուտի ներկայացուցիչ Հովիկ Նիկողոսյանը, պատասխանելով ներկաներից մեկի  հարցին, հայտնեց, որ հանքային դաշտի տարածքում Կարմիր գրքում գրանցված շատ կենդանիներ, թռչուններ և սողուններ կան: Ծաղկաշատի բնակիչ Մարտուն Մակինյանը գյուղի բնակչության անունից պահանջեց հանրային քննարկում անցկացնել  Ծաղկաշատում. «Մեր համայնքը լաց կլիներ, որովհետև եթե տարածքը տրվի, մեր կովը էդ տարածքն էլ գնալու չի, ծաղկաշատցին էլ մի բաժակ կաթ խմելուց զրկվելու է: Մեր  խոտհարքների վրա տարին չքաշած մետաղացանց կդնեն, պահակն էլ կդնեն վրեն: Ամբողջ անտառը կտրում-տանում են, հմի էլ մեր ամբողջ բնությունն ենք կորցնում: Դե ամոթ ա, էլի»,- ասաց  Մ.Մակինյանը:

«Մեր Ծաղկաշատ համայնքը թույլ չի  տալիս, որ հորատանցք կատարեք: Խնդրում եմ բացատրեք, այդ դեպքում դուք ո՞նց եք հորատանցք կատարելու: Ամբողջ Ծաղկաշատով մի մարդու  նման դեմ ենք: Ուզում ա միլիարդներ տաք: Էս քննարկումը կազմակերպեք մեր գյուղում և կտեսնենք»,- ասաց ծաղկաշատցի Սամվելը: «Անտառը ո՞րն ա, էլ անտա՞ռ են թողել, արա, հիմա էլ հանքը»,- գոռաց մեկ այլ ծաղկաշատցի:

Ծաղկաշատի  դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Վահան Սոխակյանը զգուշացրեց, որ այս պահին էլ Ծաղկաշատ համայնքի տարածքում մի քանի կետերում ուրանի ռադիացիան բնական ֆոնից 10 անգամ անգամ բարձր է: Հակոբ Սանասարյանը զգուշացրեց Ծաղկաշատում առկա ուրանային տարածքների և դրանց  մեծ վտանգների մասին: Նա «Վալլեքսի» ղեկավարներին կոչ արեց բավարարվել  Թեղուտով:

«Գյուղում վիճակը  խառնված է: Համայնքում բոլորը դեմ են»,- հայտնեց  գյուղապետ Հրաչիկ Պարանյանը: Ծաղկաշատցիների ճնշման տակ քննարկումն ընդհատվեց:

«Միամտություն կլինի կարծել, թե երկրաբանական մեր ուսումնասիրության նպատակը միայն տեղեկություն հավաքելն  է: Բացարձակ ոչ, և դա մենք երբեք չենք թաքցրել: Եթե Աստված տա, մեզ մոտ հաջողվի հանքավայր բացահայտել, ապա վերջնական փուլը, իհարկե, շահագործումն է»,- լրագրողներին հայտնեց Սահակ Կարապետյանը:

Մեկնաբանություններ (5)

սաքո
էս գիշեր ախթալու մոստից բարեկամիս ղրգում էինք ռուսաստան, սպասում եինք որ մարշրուտկեն գար էն էլ ճամփին խափանություն էր էլել ահագին զադերշկա էլանք ու ինչ տենանք, էն տենալն էր էլի 3 ժամում 5 հատ կամազ վառելիքը բարձած, ժամը գշերը տասից մինչև մեկը, որ սկի կարում չեին գնան, մի կերպ տնքալով մեխկներուս դաժե էտ մաշնեքի վրա էկավ, մոստովը եկան ու անց կացան դբա ալավերդի, դե դրանք կարողա այրումիցն եին բարձվել իհարկե չե պարզա որ շամլուղիցը, արա դուք խիղճ ունիք վաբշե, թալանած պհում եք էս ժղոուրդին, բա մի միլիցա չկար հսկող, որ տենար թե էտ ինչ խայտառակ վիճակ էր, էնա որ գրում են ասում եք գրեցին ուզում էք 2 հոգի լեղ տաք փողի մեջ, այ դրա մասին մտածեք ու գնացեք դրանց հետքերով, ես տիկին փարեմուզյանին կասեմ որ, մին գնա էլի տես թե էտ ինչ վիչակումա էտ շամլուղը , դեռ մտիցս չի գնում այ մարդ դահիճ են դահիճ
H.C.
what Armenia needs, on are urgent basis, is a large number of psychiatrists (real, competent ones; otherwise, a lot of people pretend to have that title, over there...)--- how will this country ever have any actual development, if we don't start to exploit the - few and scarce - resources that we have ?!! ---- the residents of this village want to keep their ghost town, stuck somewhere in the 18th century, instead of embracing at least this chance of getting somewhere, anywhere...
hay ordi
H.C.. Your delusions seem to be limitless. These companies turned them to ghost towns. Over the past 10 years, from tens of billions dollars of income, what has been contrributed to the welfare of popilation. All those money has gone to corrupted terrorists that have taken over our country, while our people struggle to make a living. There are villages and towns where over half of the adult population have cancer. Is that your delusion of welfare and prosperity?
Դ.Յ
եթե ծաղկաշատցիները այդքան միահամուռ կերպով թույլ չեն տալիս , որ մոլիբդենային օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրություն կատարվի, ապա այդպիսի միահամուռությամբ թույլ չտան, որ ապօրինի հատումներ կատարվի իրենց անտառում;միայն հանք բացելով չի որ խաթարվում է նրանց և իրենց սերունդների առողջությունը , այլև ծառեր հատելով ապօրինի կերպով ևս խիստ վտանգավոր է և ահավոր վնաս: հանք բացել կամ ծառ ոչնչացնել դրանք նույն բանն են: էկոլոգիական աղետ է համենային դեպս, պետք է շատ աչալուրջ լինեն և առաջն առնեն այլապես հետևանքնեևը ահասարսուռ է:
ԳևՈ
ՍԱՔՈ, ԹԵ ԴՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄՆ ԷՍ ՏԵՍՆՈՒՄ ՈՒ ՇԱՏ ԶԱՐՄԱՆՈՒՄ, ԴԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲԱՆ Է ԴԱՐՁԵԼ ԱՅԴ ԲԱՆԴԱՅԻ ՀԱՄԱՐ; ՕՐԱԿԱՆ 3-5 ԿԱՄԱԶ Է ԳՆՈՒՄ ԱՅՆ ԷԼ ԳԻՇԵՐՆԵՐԸ; ԵԹԵ ԱՊՕՐԻՆԻ ՉԻ ԻՆՉՈՒ ԵՆ ԳՆՈՒՄ ԺԱԸ 23-00 ԻՑ ՀԵՏՈ, ԱՅԴ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՈՒՄ Է ԱՅԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ևՍ; ՏԵՐ ՈՒ ՏԻՐԱԿԱՆ ՉԿԱ ԿԱ ՄԻ ԷՇԻ ԳԼՈՒԽ, ՈՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ և ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՅԴ ԵՂԵՌՆԸ; ՇԱՄԼՈՒՂԸ ԱՊՕՐԻՆԻ ՍՐԻ Է ՄԱՏՆՈՒՄ ոմն արտեմ անթանեսհյանը, ՇՆՈՂԸ ոմն շախկյան ,իսկ ԾԱՂԿԱՇԱՏԸ ոմն կացոի գագո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter