HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Մարդատար ավտոբուսի վարորդը շարունակում է խոսել հեռախոսով

Երեկ «Հետք»-ի ընթերցողներից Սիրանուշը գրել էր, որ Երևանի քաղաքային տրանսպորտի 37 համարի երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի վարորդը մեքենան վարելիս «մեկ րոպե անգամ հեռախոսը ականջից չի վերցնում... անընդհատ զրուցում է»:

«Դա անօրինական է, վտանգավոր է ու կրկնվում է ամեն օր, միթե չեն նկատում, միթե չեն ասել ղեկը տալուց առաջ... Խնդրում եմ ձեր օգնությունը, միջնորդությունը»,- գրել էր ընթերցողը «Քաղաքացիները քննարկում են՝ ի՞նչ անել, եթե տրանսպորտը կրկին թանկանա» հրապարակման (2013թ.) «Մեկնաբանություններ» բաժնում:

Սիրանուշը գրել էր, որ շաբաթներ շարունակ երթևեկում է 37 համարի 4788S պետհամարանիշի ավոտբուսով:

Առավոտյան «Հետք»-ը պարզեց, որ ճիշտ մեկնաբանության մեջ նշված ժամին, երբ ավտոբուսը անցնում է Բաղրամյան պողոտայով, վարորդը շարունակում էր խոսել հեռախոսով:

Ճանապարհային երթևեկության կանոնները սահմանում են, որ տրանսպորտային միջոցի վարորդին արգելվում է «ընթացքի ժամանակ օգտվել ռադիոկապից և հեռախոսակապից, եթե դրանք կահավորված չեն առանց ձեռքերի օգտագործման այդ սարքերից օգտվելու սարքավորումներով (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների)»: 

Մեկնաբանություններ (6)

Անահիտ
Հետք հիանում եմ ձեզնով, ես էլ էի նկատել, շնորհակալություն
Մարկ
Բեռնատար ավտոբուս էլ կա? Չգիտեի
айкануш
shat lurj harc eq barcracnum, cavum em vor sa el e mnalu odic kaxvac. Dra het zugaher lurj e naev ertevekelu jamanak tujlatreli aragutyun@ gerazancel@. Sakajn um e da hetaqrqir.............?
Սամվել
Հարգելի «Հետք» այսօր ականատես եղա հենց այս դեպքի ցավալի կրկնությանը, 4778sհամարանիշի 37 համարի նույն ավտոբուսը վարում էր հենց նույն վարորդը ու էլի ողջ ընթացքում հեռախոսն ականջին, ուղեւորներից մեկը նկատողություն արեց, ասաց՝ հո Նապոլեոնը չես, 35 րոպե հեռախոսով խոսում ու վարում ես, քմծիծաղով թե՝ կարեւրը վթար չեղավ ու շարունակեց խոսել մինչեւ մի քանի կանգառ հետո ես էլ իջա, ասացի՝ ճիշտ են ասում, չի կարելի, իսկ նա չպատասխանեց ու շարունակեց հեռախոսով իր զրույցը: Մի՞թե մի օր մի պատասխանատու անձ չի տեսնում, չի կարդում գրածը: Ախր շատ վտանգավոր է:Գոնե դուք դրանց արթնացրեք:
Արմեն
փաստորեն 4788s վարորդին տեղափոխել են 4778s, ես էլ նկատեցի
Սիրանուշ
Շատ սիրելի հետք շնորհակալ եմ անչափ, ձեր նյութից հետո, այլեւ չկա այդ վտանգավոր խախտումը, 37-ը ամենահարմար տրանսպորտն է, քանի որ այդ երթուղում 62 համարի երթուղայինը ահավոր արագ են վարում, իսկ 58 փոքր ավտոբուսները՝ շատ անհարմար են, բռնելու համարություններ չկան: Այժմ 37 ավտոբուսը իդեալական է՝ ձեր շնորհիվ, շնորհակալ ենք բոլոր ուղեւորների անունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter