
Առողջապահության նախարարությունում այսօր քննարկվել են դեղերի ոլորտին վերաբերող հարցեր
Հայաստանյան դեղարտադրող և դեղներմուծող խոշոր ընկերությունների ղեկավարների և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ Առողջապահության նախարարությունում հրավիրված հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին դեղերի ոլորտին վերաբերող հարցեր:
Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորեց դեղերի գների կարգավորման խնդիրը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում շուկայական գները ուսումնասիրելու նպատակով նախարարությունը հանրապետության ողջ տարածքով կիրականացնի դեղերի գների մոնիթորինգ:
Անդրադարձ կատարվեց նաև ԵԱՏՄ-ի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող դեղերի ներկրման և իրացման հարցերին, ինչպես նաև 2016թ. սկսած ԵԱՏՄ-ին ադամակցությամբ պայմանավորված դեղերի գրանցման նոր ընթացակարգերին:
Քննարկվեց նաև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր օրենքի նախագծում ամրագրված հոդվածների վերբերյալ անցկացնել շարունակական քննարկումներ:
Մեկնաբանել