HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մարալիկի 36/3 ընտրատեղամասում 12 ընտրող քվեարկել է այլ անձի օգնությամբ

Մարալիկում տեղակայված երեք ընտրատեղամասերից 36/3 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Արամ Անտոնյանը նույնականացման քարտերի հետ կապված նշեց, որի իրենք մինչեւ ժամը 10-ը մարդկանց թույլատրել են մասնակցել ընտրությունների: Այնուհետեւ, ԿԸՀ-ից թիվ 36 ընտրական հանձնաժողով ցուցում է ստացվել, որ արգելեն ընտրողներին մասնակցել ընտրություններին նոր անձնագրերով: «Հիմա արդեն մարդիկ գալիս են տեղեկանքով՝ անձնագրային բաժնից տրված, 9-րդ ձեւ է կոչվում, վրան նկարը փակցրած եւ մենք թույլատրում ենք մասնակցել ընտրություններին»,-նշեց հանձնաժողովի նախագահը:

Այս ընտրատեղամասում, ըստ ընտրացուցակների, ընտրողների թիվը 1871 է, ժամը 12:00 –ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 410 ընտրող, նրանցից 12-ն ընտրել է երկրորդ անձի օգնությամբ: Սովորաբար աջակցություն ցուցաբերվում է ծերերին, ովքեր վատ են տեսնում, հաշմանդամներին: 36/3 ընտրատեղամասում խնամակալի հետ իր ընտրական պարտքն է կատարել նաեւ Մարալիկի բնակիչ, ազգությամբ ոչ հայ 70-ամյա Մուսթաֆա Կըզին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter