HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ողջի համայնքի ավագանու ընտրություններին նույնականացման քարտը խոչընդոտ չի հանդիսացել

Ամասիայի տարածաշրջանի Ողջի համայնքում ավագանու ընտրություներ են: Այստեղ ավագանու 5 տեղի համար պայքարում են 7 թեկնածու: Թիվ 33/1 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Շիրակ Գրիգորյանի փոխանցմամբ, ըստ ընտրացուցակների ընտրություններին մասնակցելու է 415 ընտրող, սակայն գյուղից շատ են բացակայողները:

«Տարիներով չեն ապրում գյուղում, սակայն անունները ցուցակներում պահպանված են, որովհետեւ մեծ մասը գրանցումից դուրս եկած չեն»,-նշեց հանձնաժողովի նախագահը:

Ժամը 18:30-ի դրությամբ Ողջիում ընտրություններին մասնակցել է 150 ընտրող: Այստեղ ընտրողները՝ կապված նույնականացման քարտի հետ, որեւէ խնդիր չեն ունեցել: Հանձնաժողովի նախագահն անգամ զարմացավ տրված հարցից՝ նշելով, որ իրենք որեւէ ցուցում թիվ 33 ընտարական հանձանժողովից չեն ստացել, մարդիկ եկել են անձը հաստատող փաստաթղթով, ընտրել եւ գնացել: Այս ընտրատեղամասում երկրորդ անձի օգնությամբ քվեարկել է 14 ընտրող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter