HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքում վերանորոգվում է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին

Ախալքալաքի շրջանի Ղադո գյուղում վերանորոգվում է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին: Շինարարական աշխատանքներն այս պահին դադարեցվել են ձյան և ցուրտ եղանակի պատճառով: Վերանորոգման աշխատանքները կվերսկսվեն գարնանը:Եկեղեցու վերականգնման ծախսերն իր վրա է վերցրել ղադոլարցի Համբարձում Մուրադյանի թոռը' բարերար Սամվել Մուրադյանը:

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին, ըստ եկեղեցու մուտքի արձանագրության, կառուցվել է 1868թ.-ին: Քարաշեն, փայտածածկ եկեղեցին 19-րդ դարավերջին երկրաշարժից տուժել է, բայց մինչ օրս կանգուն էր: Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին տարիներ շարունակ չի գործել, վերջին 10-ամյակում տանիքը փլված էր, քարերը լցվել էին եկեղեցու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter