HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ջրարբիացման ծրագիր Գուսանագյուղում

Շիրակի մարզի Գուսանագյուղում ջրարբիացման ծրագրի շնորհիվ լուծվել է խոշոր եւ մանր եղջերավոր անասունների արոտավայրերում խմելու ջրի խնդիրը: Կառուցվել է 11 կմ երկարությամբ ջրագիծ, տեղադրվել են երկու խմոցներ (գուռ): Գուսանագյուղը 18 համայնքներից մեկն է, որտեղ իրականացվում է «Համայնքների ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը»: Այդ նույն ծրագրի շրջանակներում մարզի Արթիկի տարածաշրջանի Արեւշատ համայնքում նույնպես ջրարաբիացում է կատարվել:

Գուսանագյուղում իրականացված ծրագրի համար գումարեր են տրամադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Շիրակի մարզպետարանը, Համաշխարհային բանկը, իր մասնակցությունն է ունեցել նաեւ համայնքը: Սփյուռքահայ բարերարների կողմից «Գուսանագյուղի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին հատկացվել է գյուղատնտեսական տեխնիկա: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 145 մլն դրամ, որի 50 տոկոսը հատկացվել է ջրարբիացման ծրագրի, մյուս հատվածը՝ տեխնիկայի տրամադրմանը:

Գուսանագյուղի ղեկավար Վասակ Ղազարյանը նշեց, որ ծրագրի արդյունավետությունն իրենք արդեն զգում են: Անասնապահներն են փաստում՝ բարձրացել է կովերի կաթնատվությունը, անասունն այլեւս 5-6 կմ ճանապարհ չի կտրում ջուր խմելու համար գյուղ հասնելու եւ կրկին արոտավայր վերադառնալու համար: Բացի այդ, ըստ համայնքապետի, ծրագիրը համայնքի համար ապահովելու է տարեկան միջինը 25 մլն դրամի եկամուտ, իսկ վեց տարվա եկամուտը կկազմի 154 մլն դրամ, որն ավելի շատ է, քան ներդրումային գումարը:

Բարձրանալու է անասնագլխաքանակի մթերատվություն ու կաթնատվությունը: Սա ուղիղ գծով ենթադրում է գյուղացու եկամուտների աճ: Որպես օրինկա նշում են, որ եթե նախկինում մի կովից ստանում էին 3-5 լ կաթ, ծրագրի հաջող գործարկումից հետո կաթնատվությունը բարձրացել է հասնելով մինչեւ 8-ի: Իհարկե այստեղ դեռեւս բաց է մնում ապրանքի շուկա հանելու եւ իրացնելու խնդիրը, որի լուծումն էլ գյուղացիներն ակնկալում են գյուղատնտեսության նախարարությունից:

Ջրարբիացման ծրագիրը հանրապետությունում գործում է 2011 թ.-ից, անցած հինգ տարիների ընթացքում 200 հազար արոտ է ջրարբիացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter