HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

«Եհովայի վկաներն»՝ ընդդեմ Հ1-ի. նիստը հետաձգվեց

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպության պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումը տարածելուն, պատասխանը հրապարակելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու գործով նախնական դատական նիստը՝ ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ի: Սակայն պատասխանող կողմի ներկայացուցչի կողմից ստացվել էր միջնորդություն այն մասին, որ նիստը կասեցվի կամ հետաձգվի մինչև ՀՀ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 15-ին կկայացնի որոշում Քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ի ՀՀ սահմանադրականության վերաբերյալ:

Հայցվորը դեմ էր գործի կասեցմանը, սակայն համաձայնեց դատավորի հետ և նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 21-ը:

Մեկնաբանություններ (3)

HARUT
H1 LAV KLINI ESORVA IRAKANUTUN@ CUJC TA EV MEKNABANI VOCH TE KNNARKI EHOVAI VKANERI XNDIR@...
Հետք
Խոսքը «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» հոդվածի մասին է
մի ոմն
Իսկ կարող ենք իմանալ թե ԻՆՉ՞ Է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter