
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հենրիկ Մարգարյանին 90-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել հոբելյարին առողջություն և ամենայն բարիք՝ բարձր գնահատելով նրա երկարամյա գործունեությունը, որով կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանը նպաստել է հայ կինոարվեստի և հեռուստատեսության զարգացմանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասրակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հենրիկ Մարգարյանը ծնվել է 1925 թվականին Լենինականում։ Երկար տարիներ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Գեղարվեստական և փաստագրական մի շարք ֆիլմերի ռեժիսորն է` «Հեղկոմի նախագահը», «Նվագախմբի տղաները», «Եղիշե Չարենց», «Տերտեին ուխտը» և այլն:
Հ.Մարգարյանի լուսանկարը` www.gaiff.am-ի
Մեկնաբանել