HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբիկ Հակոբյանը դուրս եկավ «Ժառանգությունից»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դուրս է գալիս «Ժառանգություն» կուսակցությունից.

«Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։ Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ և չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Շորհակալություն եմ հայտնում «Ժառանգության» բոլոր անդամներին՝ վերջին տարիների մեր համատեղ գործունեության համար»,- գրել է Ռ.Հակոբյանը։

Մեկնաբանություններ (2)

Գարիկ Սարոյան
5 տարի չեք կարողանում հավատարիմ մնալ Ձեր իսկ նախընտրած կուսակցությանն ու առաջնորդին: Շնորհավորում եմ , դուք 0 լևելի վստահելիության գործիչ եք: Կարող եք փոխանցել մյուսներին:
Վաչե
Ցավում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ՝ աղբյուրի նման զուլալ հայորդին, այսքան տարի ապրելով Հայաստանում այդպես էլ չկարողացավ տարբերել կոմունիստական կադրերին հայազգի մարկանցից։ Կուսակցությունից հրաժարվող արժանապատիվ մարդը կհրաժարվի նաև կերակրատաշտից՝ պատգամավորական մանդատից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter