HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Facebook-ը ստեղծելու է նոր կոճակ, բայց ոչ dislike

Վերջերս համացանցում լուրեր տարածվեցին, որ Ֆեյսբուքը շուտով ներկայացնելու է dislike-ի կոճակը: Դրա պատճառն այն էր, որ սեպտեբերի 15-ին Կալիֆոռնիայի Մենլո Պարկ քաղաքում Մարկ Ցուկերբերգը, պատասխանելով աշխարհի տարբեր ծայրերից իրեն ուղված հարցերին, անդրադարձել է նաև like-ին հակակշիռ կոճակ ստեղծելու նորությանը: 

Ներկաներից մեկը հարցրել էր Ցուկերբերգին, թե ինչու չկան, ասենք, «I’m sorry» (ցավում եմ), «Interesting» (հետաքրքիր է), «Dislike» (չեմ հավանում) կոճակներ։ Ցուկերբերգն ասել էր, որ տարիններ շարունակ ինքն այդ հարցը շատ է լսել և իրեն հաճախ են առաջարկել ստեղծել «Dislike»-ի կոճակ:

«Այսօր հատուկ օր է, որովհետև ես պետք է հայտնեմ, որ մենք արդեն աշխատում ենք դրա վրա և շատ մոտ ենք դրա փորձարկմանն ու ներկայացմանը»։ Բայց, ըստ Ցուկերբերգի, դա չի լինելու պարզապես «դիսլայքի» կոճակ, քանի որ այդպես Ֆեյսբուքը կվերածվի մի հարթակի, որտեղ մարդիկ քվեարկում են միմիայն գրառումներին դեմ կամ կողմ։ Նա նաև ավելացրեց, որ մարդիկ հաճախ  ոչ թե ուղղակի չեն հավանում այս կամ այն գրառումը, այլ պարզապես ցանկանում են իրենց կարեկցանքը հայտնել։

«Երբ դուք տարածում ենք տեղեկություններ տխուր իրադարձության մասին, լինի փախստականների վերաբերյալ կամ ձեր ընտանիքի որևէ անդամի կորստի, դուք ձեզ վատ կզգաք, եթե ինչ-որ մեկը հավանի այդ գրառումը»։

Այս պարագայում Ֆեյսբուքն առաջարկելու է իր տարբերակը՝ընկերները և անծանոթ օգտատերերը կկարողանան արտահայտել իրենց կարեկցանքն ու զորակցությունը:

Ցուկերբերգը  նշեց, որ ինքն իսկապես կարծում է, որ մարդկանց ավելի մեծ հնարավորություն  պետք է տալ իրենց վերաբերմունքն ու զգացածն արտահայտելու, քան պարզապես «հավանելու»՝  like-ի կոճակը:

«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և հուսով ենք, որ կմատուցենք այնպիսի բան, որը կգոհացնի ֆեյսբուքի հասարակությանը»,-եզրափակեց Մ. Ցուկերբերգը:

Աղբյուրը և լուսանկարը՝ http://newsroom.fb.com/

 

Մեկնաբանություններ (1)

John
Հնչում է - ԶԸԿԸՐԲԸՐԳ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter