HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն ՊՆ վարչական համալիրում

Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված ՊԲ-ում կատարված աշխատանքների արդյունքների քննարկմանը:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում զինանձնակազմի մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, մարտունակության պատշաճ մակարդակի ապահովման, մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների և առաջնագծում անձնակազմի զգոնության պահպանման, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման, հենակետերի լրակահավորմանն ուղղված մեծածավալ միջոցառումներին:

ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում իրականացվող համալիր միջոցառումների համատեքստում քննարկվել են նաև հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխելուն նպատակաուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Արծարծված հարցերի և բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ հնչել են մի շարք առաջարկություններ, նախանշվել են երկկողմ գործակցության զարգացման հիմնական աշխատանքային ուղղությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter