
Բիլ Գեյթսը կարող է զիջել իր դիրքերը
Իսպանական նորաձեւության ինդուստրայի թագավոր Ամանսիո Օրտեգան (Amancio Ortega) ավելացրել է իր կարողությաւնը ևս 3.7 միլիարդ դոլարով և կրճատել է Microsoft ընկերության հիմնադրի` Բիլ Գեյթսի հետ եղած տարբերությունը:
Ամասնսիո Օրտեգայի կողմից հիմնադրված աշխարհում հագուստի ամենախոշոր ռիթեյլեր Inditex-ը (որի կազմի մեջ են մտնում Zara-ն, Massimo Dutti-ն) հայտարարել է , որ իրենց արտադրանքի պահանջարկն աճել է: Հայտարարությունից անմիջապես հետո ընկերության բաժնետոմսերի գինը միանգամից աճել է 6%- ով:
Ընթացիկ տարվա հունիսին Ամանսիո Օրտեգան արդեն իսկ առաջ էր անցել աշխարհի ամենահարուստների ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթից: Bloomberg Billionaires Index-ի տվյալների համաձայն՝ Ամանսիոն 9.5 միլիարդով է զիջում աշխարհի ամենահարուստ մարդուն:
Իսպանացու 71 միլիարդանոց կարողությունից 63 միլիարդը ներդրված է Inditex ընկերությունում, մնացած 8 միլիարդը՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կոմերցիոն անշարժ գույքի մեջ:
2012 թվականի մարտին նրա ակտիվները գնահատվում էին 38 միլիարդ դոլար, այդ ժամանակահատվածում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Օրտեգան զբաղեցնում էր 7-րդ հորիզոնականը: Այս ժամանակ Գեյթսի կարողությունը գնահատվում էր 62.5 միլիարդ դոլար:
Bloomberg-ի վերջին տվյալների համաձայն, Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 80.6 միլիարդ դոլար, իսկ Օրտեգայինը ` 71.1 միլիարդ:
Մեկնաբանել