HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սիլվա Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետի գողության մասին

Հայաստանի ամենահայտնի կին գործարար Սիլվա Համբարձումյանն այսօրվա ասուլիսում մի քանի սենսացիոն հայտարարություններ արեց: Դրանցից մեկը վերաբերում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, ավելի ստույգ՝ «մարզպետի կողմից կատարված գողությանը»:

Մեղրու Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերը շահագործելու արտոնագիրը 1999 թ. տրվեց «Սիփան-1» ընկերությանը: 2005 թ. «Սիփան-1» ՍՊԸ-ն գնեց ավստրալական «Այբիրիան Ռիսորսիզ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 86,21 տոկոսն ավելի ուշ ձեռք բերեց ավստրալական մեկ այլ ընկերություն` «Թամայա Ռիսորսիզը»: 2008-ի սեպտեմբերին «Թամայան» որոշեց Հայաստանում այլեւս լրացուցիչ ռեսուրսներ չներդնել: Ավստրալացիները հայտարարեցին սպասվածից ցածր պաշարների մասին, եւ որոշ ժամանակ անց «Սիփան-1»-ը գնեց հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը:

Պաշտոնական տվյալներով՝ միայն Լիճվքվազ-Թեյի հանքավայրում ոսկու պաշարը 17 տոննա է, սակայն Սիլվա Համբարձումյանը նշում է, թե իրականում պաշարներն ավելի շատ են, եւ ավստրալացիների հեռանալը պաշարների հետ ամենեւին կապ չուներ:

«Ավստրալացիները փախան, քանի որ նրանց շատ վախեցրել էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, թե դուք պետք է թողնեք գնաք, այս հանքը պետք է մնա ինձ: Եվ նրանք վախից ամեն ինչ վաճառել էին»,- ասում է գործարար կինը: Նա նշում է, որ դրանից հետո Սյունիքի մարզպետը Լիճվքվազ-Թեյի հանքավայրից գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում, եւ այն հենց այս պահին գտնվում է Սուրեն Խաչատրյանին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում:

«Ոստիկանությանը դիմել ենք, քննիչն արդեն սարքավորման տեղափոխման սանկցիան տվել է, բայց ո՞վ կարող է մտնել այնտեղ: Քննիչն արգելանք է դրել, բայց նա իրավունք ունի դա հետ բերելու, սակայն ուժը չի պատում»,- ասում է Սիլվա Համբարձումյանը եւ հավելում, որ թեեւ դիմել է նաեւ հանրապետության դատախազին, բայց արդեն 2 տարի է՝ հարցին լուծում չեն տալիս:

Մեկնաբանություններ (4)

Syunieci
Mi or chtesanq es mardu masin mi lav ban greq, te lav ban grelu hamar pox chen tali. Ekeq syuniq u janacheq es mardy irakanum ova.
Վահագն
Ես չեմ ուզում պատկերացնեմ, թե էլ ինչեր կարան պատահած լինել, բայց սա լուրջ մեղադրանք է, ու պետք է հիմնավորել: Եթե մեկը չապացուցիի, մյուսը ապացուցի, երկու դեպքում էլ հետևանքը բացասական է լինելու, համենայն դեպս եթե ոչ քրեական առումով, ապա գոնե հանրությունը կզգուշանա կամ սուտասողից կամ գողացողից:
SUREN
ZARMANALI E VOR SURIKIN AMEN INCH NERUM EN
Manvel
ES CHEM PATKERACREL VOR DUQ AYQAN GEXECIK KIN EQ,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter