HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կավարտի լքված հանքավայր. դանդաղ գործողության ռումբ

Համահայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն է տարածել Կավարտի լքված հանքավայրի մասին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Կապան քաղաքի և մոտակա այլ բնակավայրերի գլխին կախված էկոլոգիական վտանգներից ևս մեկն է Կավարտի լքված հանքավայրը, որի ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը տարբեր եղանակներով խառնվում են մակերևույթային և գրունտային ջրերին՝ դառնալով դանդաղ գործողության ռումբ շրջակա միջավայրի և մարդկանց համար։

Ու՞մն է այս լքված հանքավայրը, ո՞վ պետք է ռեկուլտիվացիա անի այն, և որտե՞ղ են այն պետական լիազոր մարմինները, որոնք պատասխանատու են հանքարդյունահանման ոլորտի համար։ Հարցեր, որոնց պատասխանները պետք է տան համապատասխան նախարարությունները և շտապ միջոցներ ձեռնարկեն այս աղետալի վիճակի վերացման ուղղությամբ։

Տեղեկություն. Տարածքը, որն այժմ կոչվում է Կավարտ, մետաղների մշակմամբ հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից: 8-րդ դարում արդեն հայտնի էր որպես պղնձի արդյունահանման և ձուլման կենտրոն: 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի սկիզբը Կավարտի կամ Ղաթարի պղնձահանքերը շահագործել են հույն արդյունաբերողներ Կոբդուրովները, հայ Խոջամիրովները և ապա նաև ֆրանսիացիները: Հանքավայրը հայտնի է նաև Մեծ Մաղարա անունով: 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունների կողմից վերաբացվեցին 1917-18 թթ. անիշխանության և Հայաստանի 1-ին Հանրապետության օրոք փաստացի չգործող հանքերը: 1924 թ.-ից նրան կոչվեցին Լեն հանքեր: Մինչև 50-ական թթ. այն շահագործեցին որպես փակ հանքեր, իսկ ահա դրանից հետո մինչև 1975 թ. գործեցին որպես բաց հանքեր: Այդ գործունեության ընթացքում ավերվեց հին Կավարտ գյուղը՝ իր սբ. Գևորգ եկեղեցու հետ:

Հայաստանի անկախացումից հետո շահագործումը դադարացվել է, սակայն Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի մասնավորեցումից հետո նոր սեփականատերը՝ կանադական «Դինո Գոլդ Մայնինգ» (ներկայումս «Դանդի Փրիշս Մեթալս») ընկերությունը, վերսկսել է Կավարտի բացահանքի շահագործումը։ Սակայն 2-3 տարի անց նորից դադարեցրել է և այսպիսի վիճակում թողել մեզ։

Այսօր մենք այդ՝ արդեն լքված հանքավայրի տեղում ունենք այն ինչ ունենք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter