HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ` ակնկալելով դեսպանի աջակցություն պաշտպանական բնագավառում հայ-գերմանական համագործակցության զարգացման ուղղությամբ:

Դեսպան Քիսլերը նշել է, որ Գերմանիան կարևորում է պաշտպանական բնագավառում համագործակցությունը Հայաստանի հետ և շարունակելու է ջանքեր գործադրել դրա զարգացման ուղղությամբ: Միևնույն ժամանակ նշվել է, որ ՀՀ-ում ԳԴՀ դեսպանությունը ՆԱՏՕ-ի հետ շփման կետ է հանդիսանում և այս ուղղությամբ նույնպես համագործակցության լավ շրջանակ կա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter