HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սիլվա Համբարձումյան. «Հայաստանում սարսափելի գին է եւ անորակ շաքարավազ»

Հայաստանում բիզնես միջավար կա՞: Հարցին ի պատասխան՝ հայտնի կին գործարար Սիլվա Համբարձումյանը, ով բիզնեսով է զբաղվում նաեւ արտերկրում, բացասական պատասխան տալուց բացի՝ խորհուրդ է տալիս նայել շաքարավազի միջազգային գները:

«Հայաստանում սարսափելի գին է եւ անորակ շաքարավազ, որը ոչ մեկին խորհուրդ չեմ տա օգտագործել, որովհետեւ առողջության համար շատ վտանգավոր է. շաքար հիվանդություն կառաջացնի»,- ասաց կին գործարարը: «Հետքը» նկատեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հենց երեկ հայտարարեց, որ շաքարավազի ներկայիս ինվոյսային արժեքները համահունչ են միջազգային գների հետ:

«Ոչ, ես բերում եմ շաքարավազ 1 տոննան 488 դոլարով եւ ծախում եմ ամբողջ արաբական աշխարհին: Եթե (Հայաստանում) մաքս կա ինչ-որ 100 դոլար, թող ավելանա եւ կազմի 588-600 դոլար, որի պարագայում 1 կգ-ի արժեքը 60 ցենտից (մոտ 230 դրամ) էլ պակաս կկազմի»,- ասաց Սիլվա Համբարձումյանը:

Նա միաժամանակ նշեց, որ առաջինն ինքն է եղել, որ ժամանակին Հայաստան է ներկրել սպիրտ, ձու, ցորեն եւ շաքարավազ:

«Շաքարավազը որ գալիս էր, Սամվել Ալեքսանյանն (ԱԺ պատգամավոր, ներկայումս շաքարավազի միակ ներկրողը – հեղ.) ինձ մոտ չի մտել, խնդրել է, որ ես տամ ծախեն, փողը բերեն տան»,- մանրամասնում է գործարար կինը եւ հավելում, որ արդեն 10 տարի է՝  զբաղվում է գունավոր մետաղներով եւ նշյալ ապրանքների ներկրմամբ այլեւս չի զբաղվում:

Սիլվա Համբարձումյանը գնել է նաեւ Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի հացի գործարանները եւ նշում է, որ չնայած իր նկատմամբ կիրառվող ապօրինություններին՝ շարունակում եւ շարունակելու է ներդրումներ կատարել ոչ միայն հանքարդունաբերության, այլեւ սննդի ոլորտում: Ըստ նրա՝ մինչեւ դեկտեմբերի 20-ը Ավան համայնքում կբացվի հացի հսկայական գործարանը, եւ պատրաստվում է հացի գինը 30 տոկոսով իջեցնել:

«Ալրաղաց եմ դնելու, դրսից բելելու եմ եւ ցորեն, եւ շաքարավազ, տեսնեմ՝ ինձ ինչ է լինելու»,- ասում է նա եւ հստակեցնում, որ նշյալ ապրանքները ներկրելու է ոչ թե վաճառելու, այլ զուտ իր արտադրության համար:

Իսկ չե՞ք վախենում, որ այսօրվա հայտարարությունների պատճառով Հայաստանում կկորցենք Ձեր ամբողջ ունեցվածքը: «Հետքի» հարցին ի պատասխան՝ Սիլվա Համբարձումյանը նշեց. «Կարծում եմ՝ կլինի ժամանակավոր կորուստ, հետո ով էլ լինի (իշխանության), հետ կբերենք»:

Մեկնաբանություններ (3)

Robert Evdokimov
Ով է Սիլվա Համբարձումյանը, շատ վատ դերասանուհի, եթե խփելա գոնե 1 մմ կապտուկ կլիներ, Ում պատվիրվածնա, գոնե դա պարզեք: 1. Ինչի ի հայտ եկավ հենց հիմա: 2. Ինչի հենց Մարիոտում հանդիպեց, 3. Ինչի հենց Երկիր մեդիա գնալուց առաջ: 4. Եվ ամենակարևորը ինչի այս ամբողջը սկսվեց ընտրություններից առաջ: 5. Ինչի չէր կարելի դրա մասին խոսել 3 տարի առաջ: 6. Ինչի է ամենաակծիվը ներկայացնում “Երկիր Մեդիա”, “Կենտրոն” հեռուստաալիքները և. Ինչի չեք մտածում, որ այս ամենը ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին թուլացնելու համար է: Բոլորին պարզ է, որ ամենաշատ համախոհները ունի ՀՀԿ-ն Սյունիք ի շնորյիվ Սուրեն Խաչատրյանի. Կասկածներ` 1. Սկզբից խոսվում էր բազմաթիվ գործիքների մասին, հետո դառավ մեկը 2. Սկզբից միլիոնավոր դոլարներ էր ասվում, հետո դառավ 300.000$ 3. Սկզբից ասվում էր հարվածելա ոտքերով, հետո պնդում էր թե ուզում էր հարվածեր (լավա չի ասում ուզում էր բռնաբարեր) 4. Ըստ դատական բժիշկների չկա ծեծված, որ հետք չթողնի, թող գնա հետազոտվի, ինչի է հրաժարվում. Այլ ժամանակ ՀՔԾ գործ չի հարուցում առանց հետքերի 5. Սկզբից ասում էր ուժեղ հարվածել է, որ գիտակցություն է կորցրել, հետո պարզվում է, որ հարվածներից կապտուկ չի առաջացել: 6. Ասում էր ներկա էին Խ. Մանուկյանը, սակայն պարզվեց, այդ ժամին նա ինքնաթիռի մեջ էր, ներկա էին Մարիոտի աշխատակիցները, սակայն նրանք պնդում են, որ այդպիսի բան չի եղել: Խնդրում եմ գրեք ձեր կարծիքները:
EDUARD
DE SHAKARAVAZ@ SAMVEL ALEKSANYANI MENASHNORN E,,,,,,,NRAN EL HARCNES KASI BA NALOG EM TALI VEREVNER@ VONC KARAM EJAN VACHAREL,,,,,,,,,,,,,,,ESPES EL APRUM ENK..
LEVON
ES PASTARKNERIC KARELI E EZRAKACNEL VOR VOCH VOK IR TEXUM CHE,,,,,MI BANIC EN MIAJN HASKANUM VONC KEXCEN @NTRUTUNNER@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter