HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սմբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը յուրացրել են պետական հուշարձանը

Անտոն Քոչինյանի 1955թ. կարգադրությամբ 2001 թվականին սեփականաշնորհվել է Երեւանի կենտրոնում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը։ Այն մայրաքաղաքի ամենահին շենքերից մեկն է: ԱՕԿՍ-ի շենքը պետական հուշարձան է: Եւ ահա այդ պետական հուշարձանը դեռևս 2001-ին սեփականաշնորհել են ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

1955թ. Անտոն Քոչինյանը եղել է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Մինիստրների Սովետի նախագահը։ Եւ 1955թ. նրա կարգադրությունը 2001-ին պաշտոնյաները կարողացել են դնել ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման հիմքում։ Մի զարմացեք. պաշտոնյաները փող աշխատելու համար տիրապետում են խարդախության բոլոր ձևերին։ Նման դեպքերում պետական տարբեր մարմիններ, գերատեսչություններ սկսում են «թղթեր» դասավորել: Դատարկ թղթապանակը կարճ ժամանակ հետո լցվում է տարատեսակ տեղեկանքներով: Եւ Ազգային արխիվի՝ ԱՕԿՍ-ի թղթապանակում հայտնվում են այնպիսի դեմքեր, ինչպիսիք են հանրահայտ Ռոբերտ Նազարյանը (տե՛ս որոշումը) ու Երվանդ Զախարյանը (տե՛ս որոշումը), ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, զանազան ճարտարապետներ, փոխքաղաքապետեր, եւ գործը նրանց օգնությամբ գլուխ է բերվում: Վերեւներից ով ում համար է զանգել, ով ումից որքան գումար է վերցրել՝ դժվար է ասել: Եթե իրավապահները ցանկանան, իհարկե, կարող են պարզել ամեն ինչ, բայց ինչու՞ պիտի անեն:

ԱՕԿՍ-ի շենքը գտնվում է Երեւանի կենտրոնում` Աբովյան 3 հասցեում։ Շենքն ընգրկված է Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ «Հուշարձանը, սակայն, պետական սեփականություն չէ, եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից պահպանություն չի իրականացվում»,- հուշարձանի մասին մեր հարցմանն ի պատասխան՝ նշել է ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։

Եթե պետական սեփականություն չէ, նշանակում է սեփականաշնորհվել է։ Իսկ ինչպե՞ս է այդ պատմական հուշարձանը սեփականաշնորհվել։

Պարզելու համար դիմել ենք Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին։ Ստացել ենք այսպիսի պատասխան․ «․․․Տեղեկացնում եմ, որ Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող շենքը երբևէ հաշվառված չի եղել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի հաշվեկշռում, ինչպես նաև ընդգրկված չի եղել պետական գույքի մասնավորեցման ծրագրերում, հետևաբար ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում դրա օտարման կամ սեփականաշնորհման վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ»:

Սրան հաջորդել է մեր նամակը՝ ուղղված վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Նամակը ուղարկվել է Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի պատասխանը շատ ուշագրավ մանրամասներ է պարունակում։ Հենց այս գրությունից երևում է, թե քանի պետական մարմին է մասնակցել ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհումը գլուխ բերելու գործին։

                                                                Լեոնիդ Բրեժնևը և Անտոն Քոչինյանը
 
 

Մոգական փաստաթուղթը. ՀՍՍՌ Մինիստրների Սովետի 24.11.1955թ. №699 կարգադրությունը

Նախ՝ ներկայացնենք Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանից մի հատված.

«...Երևան քաղաքի Աբովյան փող. №3 հասցեում գտնվող շենքի 255.01քմ մակերեսով նկուղային տարածքը (Թիֆլիս սրճարան) ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից 08.05.1996թ. կնքված սեփականաշնորհման պայմանագրով օտարվել է «Թիֆլիս» ՍՊ ընկերությանը: Վերջինիս սեփականության իրավունքը 18.04.2003 թվականին ստացել է իրավունքի պետական գրանցում:

Աբովյան փող. №3 հասցեում գտնվող շենքի մյուս տարածքները, մասնավորապես, շենքի՝ դեպի Աբովյան փողոցին հարող, 1-ին և 2-րդ հարկերը, ինչպես նաև դեպի նախկին Լալայանց փողոցին հարող նկուղային և 1-ին և 2-րդ հարկերը, որպես 1056.19քմ մակերեսով մեկ ամբողջական միավոր, 03.07.2001 թվականին սեփականության իրավունքով գրանցվել են «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության անվամբ: Շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի, իսկ դրանցով զբաղեցված 0.07945հա մակերեսով հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքի պետական գրանցման համար հիմք են հանդիսացել ՀՍՍՌ Մինիստրների Սովետի 24.11.1955թ. №699 կարգադրությունը, հաշվեկշռային արժեքի վերաբերյալ հասարակական կազմակերպության 22.06.2001թ. №Ա-97 տեղեկանքը, հողհատկացման վերաբերյալ Երևանի քաղաքապետի 07.05.2001թ. №456 որոշումը և այդ որոշման հիման վրա 01.06.2001 թվականին կնքված հողօգտագործման պայմանագիրը: Հետագայում՝ 23.02.2007 թվականին կնքված պայմանագրով հասարակական կազմակերպությունը նշված գույքից դեպի նախկին Լալայանց փողոցին հարող տարածքից 529.29քմ մակերեսով հատվածը օտարել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը, որը իրավունքի գրանցումից հետո վերջինիս կողմից քանդվել է: Մնացած՝ 526.9քմ մակերեսով տարածքը 22.11.2011 թվականին կնքված ավանդի ներդրման պայմանագրով ներդրվել է «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում և ներկայումս այն սեփականության իրավունքով գրանցված է «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ»:

Սամվել Մայրապետյանին ԱՕԿՍ-ի տարածքից օտարվել է 529.29 քմ

Արմեն Սմբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը «ԱՕԿՍ»-ի՝ նախկին Լալայանց փողոցին հարող տարածքից 529.29 քմ մակերեսով հատվածը օտարել են «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը: Այս ընկերության սեփականատերը էլիտար շինարարությամբ զբաղվող Սամվել Մայրապետյանն է: Այժմ այդտեղ Ս. Մայրապետյանը բարձրահարկ շենք-հյուրանոցային համալիր է կառուցել, որը նախագծել է «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ն: Քաղաքի այդ հատվածում հողի 1քմ-ը մասնագետները գնահատում են նվազագույնը հազար դոլար: Դա նշանակում է, որ հողատարածքի համար այս պաշտոնյաները ստացել են մոտ կես միլիոն դոլար, կամ էլ կառուցվող շենքերում այդ գումարին համարժեք բնակարաններ են ստացել Մայրապետյանից:

Ս. Մայրապետյանի եւ Ա. Սմբատյանի գործարքները հայտնի են Սմբատյանի՝ Կոնսերվատորիայի ռեկտոր եղած տարիներից: Նրանք նաեւ միասին աշխատել են մշակույթի նախարարությունում, երբ Ա. Սմբատյանը նախարար էր: Երեւանի Բայրոնի փողոցում Մայրապետյանի կառուցած էլիտար շենքի տարածքի մի հատվածը պատկանում էր Կոնսերվատորիային, եւ Սմբատյանի ձեռքով է այն հանձնվել Մայրապետյանին: Բայց սա էլ առանձին պատմություն է:

Առեղծվածային «ԱՕԿՍ» ՍՊԸ-ն 

«Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2005թ. հունիսի 5-ին՝ ըստ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների։ ՀԿ-ի հիմնադիրները նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն են։ 2011թ. սեպտեմբերի 27-ին «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն հիմնադրել է «ԱՕԿՍ» ՍՊԸ-ն՝ 50 հազար դրամ կապիտալով։ Այսինքն՝ «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի հիմնադիրները նույնպես նրանք են` Արմեն Սմբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը։

2011թ. դեկտեմբերի 2-ին «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի հիմնադիր կապիտալը փոխվել է եւ դարձել 201 մլն դրամ։

2012թ. օգոստոսի 1-ին «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի հիմնադիրը փոխվել է, եւ 100 տոկոսանոց բաժնետեր է դարձել օֆշորում գրանցված «Օշըն փըսիֆիք գլոբըլ փրոփըրթիզ լիմիթիդ» ԲՎԿ ընկերությունը։ Սա նշանակում է, որ կամ` 1. Արմեն Սբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը օֆշորում գրանցել են ընկերություն, որը դարձել է «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը, կամ՝ 2. «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի բաժնետոմսերը վաճառվել են օֆշորային ընկերությանը:

Ընկերությունը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում, Սի Մեդոու Հաուս, Բլեքբըրն Հայուեյ, Ռոուդ Թաուն, Թորթոլա, 116 հասցեում։ Ընկերության անունից հանդես է եկել Գոռ Համլետի Դավթյանը։

2014թ. մարտի 26-ին «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի բաժնետերերը փոխվել են։ Եւ այն այսօր ունի այսպիսի տեսք․

ԱՕԿՍ ՍՊԸ-ի բաժնետերերը | Create infographics

«ԱՕԿՍ» ՍՊԸ- ի տնօրենն է Գոռ Համլետի Դավթյանը։

Ադելա Ստեփանյանը, որը տնօրինում է «ԱՕԿՍ» ՍՊԸ- ի 25%-ը, Գոռ Դավթյանի մայրն է։

Ո՞վ է Գոռ Դավթյանը

Գոռ Դավթյանի անունը մամուլում հայտնվել է 2010թ., երբ «Բջնի» գործարանը խլվեց Խաչատուր Սուքիասյանից։ Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը 2008-ին նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։ Գործարանը անցավ այն ժամանակ ԱԺ պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին։ Եւ գործարանի սեփականատիրոջ փոփոխության ժամանակ ակտիվ դերակատարություն է ունեցել Գոռ Դավթյանը։ (««Տնտեսական» քաղաքականություն կամ Սուքիասյանների ունեզրկումը», «Նպատակը մեկն է. Սուքիասյաններից խլել այդ գործարանը ևս»):

Գոռ Դավթյանին է պատկանում «Աուդիտ սերվիս» ՍՊԸ-ն: Նա նաև ղեկավարում է ընկերությունը: Ընկերությունը, ինչպես նշված է կայքում, մատուցում է «իրավաբանական ծառայություններ, խորհրդատվություն, տեղեկատվություն, ֆինանսներ»:

Գոռ Համլետի Դավթյանը 50 տոկոս բաժնետեր է եղել «Սոխոսենթր» ՍՊԸ-ում։

Ընկերությունը հիմնադրվել է 2012թ. փետրվարի 17-ին։ Ընկերության գրանցումից մի քանի ամիս հետո` 2012թ. հուլիսի 26-ին, կառավարությունը կայացրել է 1052 – Ա որոշումը Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին։ Կասկածելի այս որոշմանը դեռ կանդրադառնանք, կներկայացնենք նաեւ Արմեն Սմբատյանի եւ Հասմիկ Պողոսյանի առնչությունը այս ընկերությանը եւ կառավարության վերոհիշյալ որոշմանը:

«Թիֆլիս» ՍՊԸ

«Թիֆլիս» ՍՊԸ-ն նույնպես գտնվում է Աբովյան 3 հասցեում։ Ընկերությունը հիմնադրվել է 1996թ. ապրիլի 30-ին։ Հիմնադիր կապիտալն այժմ կազմում է 15 մլն դրամ։

Ընկերության գրանցումից 8 օր հետո (08.05.1996թ.), Երևան քաղաքի Աբովյան փող. №3 հասցեում գտնվող շենքի 255.01քմ մակերեսով նկուղային տարածքը (Թիֆլիս սրճարան) ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից 08.05.1996թ. կնքված սեփականաշնորհման պայմանագրով օտարվել է «Թիֆլիս» ՍՊ ընկերությանը:

Ընկերության սեփականատերերը այդ ժամանակ եղել են երեքը՝

Սահակյան Սամվել - 21%

Աղաջանյան Աննա - 64%

Աղաջանյան Վարազդատ - 15%

2013-ի հունիսին ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել Վաղարշակ Հակոբյանը։ Վաղարշակ Հակոբյանը Հասմիկ Պողոսյանի որդին է։

Իսկ ընկերության տնօրենը նորից Գոռ Դավթյանն է։

«Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն

«Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն 2005 թվականին հիմնադրել են Արմեն Սմբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը։ Այդ ժամանակ Սմբատյանը եղել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, 1997թ.-ից եղել է նաև ԱՕԿՍ-ի նախագահը: Իսկ Հասմիկ Պողոսյանը եղել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն (ԱՕԿՍ) խորհրդի նախագահը։ 2006-ին Հասմիկ Պողոսյանը նշանակվեց մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար։ Դրանից հետո «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն սկսեց բազմաթիվ ծրագրեր իրականացնել Հասմիկ Պողոսյանի ղեկավարած նախարարության հետ։

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին նամակ ուղարկեցինք՝ խնդրելով պատասխանել, թե ինչպես է սեփականաշնորհվել ԱՕԿՍ-ի շենքը, եւ ովքեր են այսօր այդ շենքի սեփականատերերը: Նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ա. Մուրադյանը գրել է, թե ներկայացված հարցադրումների պատասխանները Մշակույթի նախարարության իրավասություններից դուրս են: Նմանատիպ մի նամակ էլ ուղարկեցինք նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանին, ով, սակայն, դեռևս չի պատասխանել նամակին:

ԱՕԿՍ-ի շենքի առաջին հարկում և տանիքում, ինչպես նաև շենքի դիմաց այժմ գործում է «Բլեք Բերրի» սրճարանը: «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն»-ը տեղափոխվել է շենքից և գործում է Սարյան փողոցում: Այստեղից մեզ հայտնեցին, որ ԱՕԿՍ-ի շենքի երկրորդ հարկում վերանորոգման աշխատանքներ են ընթանում:

ԱՕԿՍ-ի շենքի պատմությունը

Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության (ԱՕԿՍ) շենքը գտնվում է Աբովյան (հնում՝ Աստաֆյան) և Հին Երևանցի (նախկին Լալայանց) փողոցների անկյունում և զբաղեցնում է Աբովյան փողոցի 28մ հատվածը: Նախագծվել է 1914թ-ին, կառուցվել` 1915-ին (անձնագրում նշված է՝ 1914-17թթ.): Ճարտարապետը Բորիս Մեհրաբյանն է, ով նաև Երևանի գլխավոր հատակագծի (1906-1911թթ.), Թիֆլիսի առևտրային բանկի Երևանի բաժանմունքի (Նալբանդյան 2, 1910թ.), Քաղաքային դումայի (Խորենացու 16, 1907թ.), քաղաքային ոստիկանության (Խորենացու 22, 1908թ.) և մի շարք բնակելի տների հեղինակն է:

Պատվիրատուն բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանն է, ով 1895թ-ից եղել է Երևանի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկը, աչքի հիվանդությունների ու վիրաբուժական բաժանմունքների վարիչը: 1911թ-ին, թողնելով պետական աշխատանքը, բացել է քաղաքի առաջին մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը` 10 մահճակալով և կից ամբուլատորիայով: 1915թ-ին հիվանդանոցը տեղափոխել է իր նորակառույց երկհարկանի առանձնատուն` Աստաֆյան 39 հասցեում, որի առաջին հարկում եղել է հիվանդանոցը, երկրորդում ապրել է ամուրի բժիշկը: Հիվանդանոցն ունեցել է վիրաբուժական և ակնաբուժական բաժիններ:

Հ.Հովհաննիսյանը բժշկական կրթություն է ստացել Խարկովի և Մոսկվայի համալսարաններում, վերապատրաստվել է Վիենայում, Բեռլինում, Փարիզում, Մոսկվայում: Եղել է նաև քաղաքային դումայի պատգամավոր, հասարակական գործիչ: Մահացել է 1935թ.:

1923թ. խորհրդային իշխանությունները բռնագրավել են բժիշկ Հովհաննիսյանի տունը, և մինչև 1944թ-ը այնտեղ գործել է Տրոպիկական ինստիտուտը (մալարիայի հիվանդանոց): 1944թ-ին շենքը հանձնվել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերությանը, որի նպատակն է եղել «ՀՍՍՀ աշխատավորության և արտասահմանյան երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու փոխըմբռնումը» զարգացնելն ու ամրապնդելը: Շենքում գործել է նաև ՀՍՍՀ Արտաքին գործերի մինիստրությունը:

ԱՕԿՍ-ի շենքը կառուցված է երևանյան սրբատաշ սև տուֆից: Պատշգամբները քարից են, բակի կողմինները` փայտից: Շենքի անձնագրում գրված է, որ այն արժեքավոր է որպես Երևանի 20-րդ դարի սկզբի ճարտարապետության հուշարձան. «Այն ժամանակաշրջանի նման տիպի լավագույն շինություններից է»:

«Իր ճարտարապետական-գեղարվեստական չափանիշներով` ծավալատարածական լուծումներով և օրիգինալ դեկորատիվ հարդարանքով, շինությունը չունի իր նմանը իր ժամանակի Երևանից պահպանված ճարտարապետական հուշարձանների մեջ»,- գրում է ճարտարապետության դոկտոր Մարիետա Գասպարյանը իր հեղինակած «Հին Երևան» կայքում:

Հուշարձանն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Բժիշկ, հավաքորդ Հարություն Մինասյանը առաջարկում է շենքը վերածել հայ բժշկության թանգարանի, որովհետև, ի թիվս այլ հանգամանքների, այն կորցրել է արտերկրի հետ կապի ապահովման իր ֆունկցիան Արտգործնախարարության և Սփյուռքի նախարարությունների ստեղծումից հետո: «Շատ լավ կլիներ, որ դա լիներ բժշկության թանգարան, քանի որ դա իր պատմական իմաստով թանգարան է. կառուցվել է բժշկի անձնական փողերով, կառուցվել է որպես հիվանդանոց, մինչև 23 թիվը գործել է [որպես] հիվանդանոց, 23 թվից մինչև 46 թիվը՝ էլի որպես հիվանդանոց… Մանավանդ, որ մենք այսօր չունենք հայ բժշկության թանգարան, որը ամբողջ աշխարհն ունի , բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները ունեն»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է Հ.Մինասյանը՝ հավելելով, որ բժշկության թանգարանի համար ինքը 30 հազար ցուցանմուշ ունի, որոնք պահում է տանն ու աշխատավայրում:

ԱՕԿՍ-ի շենքը թանգարանի վերածելու առաջարկով նա նամակներ է ուղղել պետական տարբեր կառույցների, ինչպես նաև նախագահին: «Ամեն անգամ գրում են՝ շատ լավ գործ եք անում, հայրենանվեր գործ եք անում, ապրեք, շնորհակալություն, գովում են, վերջում ասում են, բայց կներեք, տարածք չունենք, որ թանգարան սարքենք»,- ասում է բժիշկը:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (76)

Eugenie Khachatryan
Ախր, այ ժողովուրդ ջան, սա ընդամենը մի կաթիլ է օվկիանոսում, մի շենք․․․․բա ուր մնացին բազմաթիվ հուշարձանները, Ծածկած շուկան․․․․մի ամբողջ գիտա-հետազոտական ինստիտուտ որ ամբողջ տարին աշխատի սրանց թալանը չի կարողանա վերծանի․․․․դիմանալ է պետք ու սպասել․․․․
Hovhannes
Հասմիկը շատ բան մարսեց, երբ ձիու վրա էր, հիմա՞ էլ պիտի մարսի այս թալանը: Ամոթ:
Երևանցի
Почему бы не составить петицию и организовать сбор подписей в Фейсбуке с требованием вернуть в гос.собственность памятник архитектуры и превратить его в музей истории армянской медицины? Тогда возможно с этими подписями, свидетельствующими о воле народа, обратиться в суд - в том числе и за пределами Армении
Mariam
:D :D :D :D Վարդուհի, փաստորեն, Հրանտը՝ հոդվածի համահեղինակներից մեկն ու մյուս լրագրողները ղարաբաղցի են? Այնքան, որ իրենք էլ չգիտե՞ն էդ մասին: Լավ, էլի :D :D :D :D Կամ, էս ինչ տրամաբանություն է, ուրեմն որ այսքան անարդարությունները կան, էս մեկի մասին չպե՞տք է գրել: Ղարաբաղցի լինել-չլինելն ինչ կապ ունի? Հետք-ը Ձեր թվարկածի մասին բազմիցս գրել է, ուշադիր չեք եղել: Հանուն Ձեր հանգստության՝ իմացած եղեք, Հետք-ում միայն մեկ հոգի է ղարաբաղցի, որ է՛լ ավելի հանգիստ լինեք, իմացեք՝ դա երբեք չի խանգարել, ու, կարծում եմ, չի էլ խանգար այս լրատվամիջոցի օբյեկտիվությանը: Իսկ եթե լուրջ՝ ահագին ուրախացա այս մեկնաբանությունից, վաղուց այսքան զվարճալի մեկնաբանություն չէի կարդացել, կեցցեք :D :D :D :D
Հերմինե
Ուրեմն մի հատ բոլորդ հանգստացեք......., այսեղ ես չեմ տեսնում ոչ մի ժողովրդական կարծիք, ենի իրա մարդկանցա ասում գի ես հետքը իրա մարդկանցա ասում գրում, հիմա մեր ժողովուրդը պատերազմի նախաշեմինա ու ձեր բանբասանքների բզբզոցների հավեսը չունի, ոչ էլ մեզ ընդհանրապես հետաքրքիրա թե ետ շենքի սեփականատերը ովա, կարևորը շենքը կա ու վերջ թարգեք մի հատ, հետք դու էլ քո լրագրողներին քեզ քաշի ու ես լարված շրջանում մարդկանց ուշադրությունը նմանատիպ հիմարություններով մի շեղի, ուրեմն հոսանքը թանկանումա, պատերամը մեր դուռը կանգնած, մարդիկ չեն կարողանում ապրել, դուք դրել եք թե ումն է ԱՕԿՍ-ի շենքը................ամենակարևորն էր ես պահին.
Artur Arzumanyan
Հարգելի Մարիամ. այն որ ձեր գրած նյութը տափուկ մարդկանց կողմից պատվիրված է դա պարզ է բոլորին, նման ձեռագրով մարդկանց արդեն հասարակությունը շուտվանից գիտի. մենակ մի մոռացեք ու մեկ մեկ ել իրանց մասին հետաքրքիր բաներ գրեք ,
Նորայր
Իսկ ինչ կասե՞ք Պուշկին 38-ի մասին...
արամ
Հարգելի Հետք, խնդրում եմ անպայման ստուգեք և հրապարակեք թե Մ'ակույթի նախարարության բյուջեից տրամադրված ինչպիսի հսկայական գումարներ են ծախսվել շենքի պահպանման/վերանորոգման վրա: Արմեն Սմբատյանը երբեք չի վճարում իր սեփական գրպանից` բնակարանը գողացված է կոնսից, նկարները` պատկերասրահից, նույնիսկ իր մոր վարորդ Լյութոյի համար բյուջեից ենք վճարում: Հրապարակեք, որ հիստերիան դադարի: Պետակամ շենքը գողացել են ու վստահ եմ նորոգման/պահպանման համար տասնապատիկ ավել են կերեկ բյուջեից
Karine
Չեմ կարողանում հասկանալ, եթե այս շենքը տասնյակ տարիներ եղել է ԱՕԿՍը, ու հիմա էլ այնտեղ գործում է ԱՕԿՍը, ձեր համար ինչ նշանակություն ունի ումն է դա? Մենակ վատ բան գրեք? Չեմ հասկանում: Ինչու եք զբաղվում այն հարցերով, որի կարևորությունը միայն մի խումբ անհասկանալի չկայացած մարդկանց է հետաքրքրում: Նստել երկար բարակ քոմենթներ եք գում: Որ ինչ? Հասմիկ Պողոսյանի օրոք է, որ մեր մշակույթը այսքան ակտիվություն ունի: Ինչքան տարբեր ու հետաքրքիր համերգներ ու ներկայացումներ ենք մենք լսում ու տեսնում: Բազմաթիվ ցուցահանդեսներ և շատ ուրիշ միջոցառումներ: Այդքան նախանձ մի եղեք:
Նարեկ Սարգսյան
Մշակույթի նախարարի և Կորեյկոյի կողմից կամ պատվերով գրված մեկնաբանությունները լրիվ իրենց բարձրության վրա են. հարգելիներս, հոդվածը իրավական բովանդակություն ունի, իմա` ԱՕԿՍ հասարակական կազմակերպությունը, որ շահույթ չհետապնդող կազմակերպություն է, ինչու՞ է ստեղծել առևտրային կազմակերպություն` վերջինիս օտարելու իր հաշվեկշռին եղած շենքը: Սովորական քաղաքացու դեպքում (եթե համապատասխան տեղում չի մուծվել), նման գործարքի համար դատախազությունը վաղուց իր ներքին բանկում գնդակահարած կլիներ... Մնացածը, թե Հ. Պողոսյանը ինչ լավ համերգներ ու քյաբաբի-party է կազմակերպում (Զվարթնոց) ու թե Կորեյկոն քանի դիվանագիտական համար է վաճառել Մոսկավյում` թեմայից դուրս է...
Oձուն
Հարգելի Կարինե հասմիկ պողոսյանի օրոք է,որ շատ հուշարձանների փողեր են կորչում ու վերանորոգումներ կիսատ մնում,համեցեք Օձուն և տեսնելով մեր եկեղեցին համոզվեք դրա մեջ:Ի միջայլոց դուք ետ մտածելակերպով շատ լավ նախարար կլինեք
Սերժիկ
Հրաժարական հասոյին ու իրա լկտի փոխնախարարին
Հերմինեին
Հերմինե իսկ գուցե Արմեն Սմբատյանին եւ Հասմիկ Պողոսյանին ասեք իրենց երկուական որդիներին էլ ուղարկեն բանակում ծառայեն, որ էդքան անհանգստացած եք․ ասումե ք լարված շրջան է։
сашик с.
47. մարինե: գործի անցնեն հակակոռուպցիոն կազմակերպությունները, վերահսկիչ պալատը, դատախազությունը և, ի վերջո՝ ՀՀ նախագահը???
прокурор
Это наглое воровство. Надо срочно привлечь всех кто причастен к ответу. Но вполне возможно что дело опять спасёт Группа «Ташир»
Ашот
Успокойтесь, в Армении при нынешней власти за коррупцию никого не сожают и к ответственности не будуд привлекать.
Zoro
Дорогая редакция, а что стало с лайками? Их было около 1000- Армен Смбатян и Асо их тоже обворовали? :)
Արմեն
Կուտեն, էդ երկուսը մարդ էլ կուտեն, եզ էլ կուտեն....
Հասան
Հասոն մախաթ ա ուզում:
armen ashotyan
հարգելի խմբագրություն, անպայման զբաղվեք նաև կոնսերվատորիայով, ռեկտորները միշտ արմեն սմբատյանի մարիոնետներն են և այստեղ շատ հանցագործություններ կբացահայտեք, այս անգամ կվերաբերվեն աշոտյանին, սմբատյանին և կոնսում սմբատյանի մանկլավիկներին
Վարդուհի
Լավ էլի ժողովուրդ ես ինչ մանրուքների հետևից եք ընկել, ենթադրենք սեփականաշնորհել են, ժամանակին, որ ամբողջ քաղաքը մեր սեփականաշնորհվեց, ուր էիք դուք կամ երբ որ գալիս է մշակութային հուշարձանի պահմանման կամ վերանորոգման ժամանակը կամ հարցը այդ ժամանակ որտեղ եք դուք, ով է ձեզանից մի քար դնում այդ շենքերի վրա, չի կարելի ելի ամոթա, մարդիկ սեփականաշնորհել են մաքրել են սարքել են, կարողա դրել են ուսերին ու տարել են մեր քաղաքից, ընդհակառակը պահպանել են այն, թույլ չտալով քանդել կամ այլանդակել, չի կարելի միշտ լինել բողոքական, մի քիչ գոհ եղեք:
Նարեկ Սարգսյան
Շենքն, ըստ փորձաքննության եզրակացության, չի համապատասխանում անվտանգության չափանիշներին, ենթակա է քանդման: Տեղում կառուցվելու է մզկիթ-մոլ-կազինո: Նախագիծը հաստատված է, կառուցապատողը հայտնի է, փողերը վճարված են, շահառուները սպասում են, բողոքողներ չկան... Գրազ կգամ, որ շուտով սա ենք ունենալու: Իսկ երաժիշտ-դեսպան Կորեյկոն ու կուլտուրայի մինիստրը կենդանի մշակույթային արժեքներ են, ոգեշնչվեք նրանցով:
Арман
Воровать–так миллион, приватизировать–так памятник архитектуры,так получается??? До каких пор мы все с Вами будем терпеть это неприкрытое хамство? Наглость и безмерный аппетит данных особ не знает границ! Надеюсь,что наш президент и соответствующие органы примут МЕРЫ!
Andre
ես չեմ հասկանում մարդիկ ինչ անիմաստ քննարկումներ են անում. եթե շենքը վոնց կա մնացել է, ու մարդիկ պահպանել ու վերականգնել են դա և հասանելի դարձրել հասարակության համար ինչի մասինա խոսքը!! Թե պետքա տան օլիարխների ձեռը, ոնց որ եղավ փակ շուկաի,Աֆրիկյանների և համալիրի պես,որ գան սարգեն կազինո.!! տեսանք թե քանի այդպիսի շենքեր քանդեցին.
Mario
извините пожалуйста ,а вы для нашей страны ,что сделали позитивного ,что позволяете себе критиковать и судить людей?в этом здании работает много наших граждан ,зарабатывают деньги и содержат свои семьи.
Petr
Извините, но ТО что он представляет на мировой арене очень редко что-то из себя представляет! Это мы могли видеть на конкурсе Арама Хачатуряна! Бездарность и посредственность получили первые премии! Если он хотел помочь и отремонтировать это здание, то совсем необязательно его приватизировать! Странная помощь, неправда ли????!!!!
Mario
Сергей Смбатян ,человек ,который представляет нашу страну на мировой арене !Благодаря ему многие люди узнают об армянской культуре ,об этом просто все умалчивают .Кстати ,я недавно была в этом здании,хочу сказать что там очень красиво и все сделано в соответствии с историческими особенностями помещения.ОЧЕНЬ ЖАЛЬ ,что у некоторых наших олигархов бизнесменов нету столько вкуса и патриотизма ,чтоб вместо того чтоб снести культурные достопримечательности ,заняться их реконструкцией и сохранить памятники нашей культуры !
arik
Ճիշտա ժողովուրդ, եկեք գոհ լինենք, որ մեր ճարտարապետական հուշարձանը մայրապետյանին վաճառելու փողով արմեն սմբատյանի տղան` սերոժիկը ամեն տարի փոխում ա իրա 200.000$ անոց ջիպը, որ իրա վարորդն ա քշում: Եկեք գոհ լինենք, որ արմեն սմբատյանը կոնսից գողացած շենքի էլիտար բնակարանում ա ապրում, իսկ մենք հացի խնդիր ենք լուծում մեր աղքատավարձերով:
Էմիլիա
Աստված իմ, սա երիր է՞ թե ավազակաորջ, ում ձեռքը հասնում է՝ շորթում է: Մի՞թե հասկանալի չէ, որ վաղը-մյուս օրը մնացած շենքն էլ կարող են վաճառել, քնդել, տեղը բարձրահարկեր ու էլի ինչեր կառուցել, այսինքն՝ հուշարձան կար ու հիմա չկա: Դա իհարկե, Հերմինեին, որ հայերեն գրել էլ չգիտի Ր իր նմաններին չի հուզում:
Գագիկ
ուր է են կորել ՈԶ ԹԱԼԱՆԻՆ շարժման ղեկավարները? ինչու են լռում?
Анжела
Я просто поражена, что не одно из оппозиционных партии не отриагировала на это расследовние журналистов газеты и потребовало публичного и независимого расследования этого вопиющего воровства.
Petr
Пять дней ни одного коментария и никаких действий со стороны властей!!!!!!!!!!!! Мартик, вы пока что оказываетесь правы! Но чем ... не шутит?
Мартик
Petr, извините но Вы наивный человек. Президент Армении по данному делу абсолютно ничего не сделает и никокого расследования не начнёт, поскольку расследование данного дела может стать прецедентом для новых требовании общественности расследовать другие коррупционные дела членов правительства Армении и ближайщего окружения Президента, в том числе и самого брата Президента, Сашика Саргсяна.
Мустафа
армянский народ заслуживает своих карабахских правителей! скажете что опять виноваты турки?
Антон
Внимание! Кража данного исторического памятника совершена во время эпохи правления другого вора и преступника по имени роберт кочарян.
Рубен
Налицо крупная кража госимущества совершенная действующим министром нынешнего правительства Армении и советиком Президента Армении. Если руководство Руководство Армении ничего не предпнимет то это в очередной раз докажет что в Армении власть в руках воров и преступников.
Rudik
զբաղվեք նայեվ կոնսերվատորիայով և oպերաի թատրոնով - շատ հանցագործություններ կբացահայտեք:
Մերուժան
հարգելի Արտակ,Մարգարյանի և իր նմանների համար անշնորհք տեղ չի,լավ էլ փափուկ տեղ է/
Артур
16. Реtеr - если начать с расстрелов то патронов не хватит. Но списки для расстрелов готовы.
Роберт
Этого псевдоминистра от культуры надо было давно выгнать с работы за всю ее деятельность на этом посту. Вообще надо закрыть эту лавку под названием министерство культуры РА (и не только это министерство) где единственным делом чем занимються работники это коррупция.
Вова
асмик погосян имеет поддержку и покровительство со стороны араджин тикник. учитывая это, уверен, что несмотря на явное воровство госимущества никакого хода этому делу не дадут.
ավո
սովետների ժամանակ պետությունից 10000 հափշտակելը հավասար էր գնդակահարման իսկ անկախ հայաստանում գողութցունը ստացել է պետական հովանավորություն
вачик
корреспонденты газеты должны обратиться к президенту республики и к премьер-министру с просьбой публично прокомментировать данное дело.
азнив
криминальный дует по уничтожению армянской культуры
Ռևազ
հասոն ու արմենը էդ պետական շենքը դրել են իրանց Ռևազի ոչխարի տեղը ու կերել են: Է ի՞նչ իմանային,որ դեպքը նշանավոր ա դառնալու.....
Արտակ
A. Margaryan, տվյալներդ հստակ գրի,որ պարոն սմբատյանը իմանա ում ողորմություն շպրտի իրա էն անշնորհք տեղը մտնելու համար,թե՞ արդեն շպրտել ա :
nune
Պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդատվություն է հարկավոր. պետք է քրեական գործ հարուցել, այլապես Արմեն Սմբատյանը և Հասմիկ Պողոսյանը հայտնի գողեր են և հասարակական կարծիքն անտեսելով շարունակում են ունեցված դիզել; առաջարկեք ձևաչափեր նաև շենքը վերադարձնելու համար
сашик с.
Это воровство. Но а кто будет этим заниматься?
ի գիտություն բոլորին
Մի հատ էլ կասեք որտեղ է ծառայել Հասմիկ Պողոսյանի որդին, եթե էդքան տեղեկացված եք։
մարինե
Աբսուրդ են բոլոր պատվիրված մեկնաբանությունները՝ էս մարդիկ կարևորը երկրորդականից շեղել են փորձում: Փաստն այն է , որ Արմեն Սմբատյանը և Հասիկ Պողոսյանը հանցագործներ են, որոնք հասարակական կազմակերպությունից գողացել են պետական շենքը և օֆշորներով/բաներով սարքել իրենց անձնական սեփականությունը՝ մի մասը վաճառել, մյուսները աշխատացնում են շահույթ ստանալով: Այժմ պետք է գործի անցնեն հակակոռուպցիոն կազմակերպությունները, վերահսկիչ պալատը, դատախազությունը և, ի վերջո՝ ՀՀ նախագահը: Նեյնիմների ժամանակ չէ՝ պետք է հարուցվի քրեական գործ և գողերը պատժվեն: Եթե գործ չհարուցվի Հայաստանի մակարդակով, պետք է դիմել միջազգային ատյաններին:
A. Margaryan
Պարոն Սմբատյան սխալ եք արել, պիտի կազինո լիներ, որ մարդիկ ավելի գոհ լինեին, այդ ժամանակ կ գնահատեին . Սրանք տենց բաների են սովոր,պահել պահպանելը իրանք չեն հասկանում,իրանք քանդելու մասնագետներ են
Vardan
Փաստորեն Սմբատյանն ու Պողոյանը լիքը աբիժնիկներ ունեն
ի գիտություն բոլորին
Պողոսյանի որդին նորա վերադրձել բանակից, և ոչ թե ձեր պես անբան մարդկանց պես մարմնավաճառներ են աշխատռւմ ՈՄԱՆՑ համար ու բացի օդի պղտորումից ուրիշ վոչ մի բան չեն տալիս այս պետությանը. հերիքա մարդկանց աջքերին թոզ փչեք
ARMen
Էս ինչ մտահոգված ես Հերմինե ջան,երեվի դու էլ էս առաջին գիծ ծառայե:Շատ լավ բաներ ես գրում առանց մտածելու,որ էտ նշածտ խնդիրները դրանից են սկսվում:Ու մենակ քեզ ու քո նմաններին չի հետաքրքիր մեր երկրի ճակատագիրը:Էտ ««փայլուն»» մտքերտ մեջտ պահի..........
Վահագն
Կարինե, քո չհասկանալը ընդամենը բթության արդյունք ա, դու մեղավոր չես,որ բութ ես, ծնողներիդ ղալլաթների արդյունքն ա,քիթդ մի խոթի դատարկ գլխիցդ մեծ բաների մեջ, պոպոզիդ պետք:
Վարդուհի
Այս հոդվածին առավոտից հետևում եմ, ու գիտեք ինչու որովհետև այս խմբագրության հիմնադիրները և լրագրողները ղարաբաղցիներ են, գրեթե բոլորը ու ինձ անչափ զարմացնում է մի փաստ, որ նրանք այնքան են կատաղել, որ այս շենքը չի անցել ղարաբաղցիների ձեռքը, որ նմանատիպ ստահակ հոդված են պատրաստել, հիմա անրադառնամ կոնկրետ գոհ մարդկանց ովքեր մեքենաները չեն կարողանում մարսել, իսկ ինչու օրինակ հանգիստ մարսում եք լֆիկ Սամվելի մեքենաները, Սաշիկի ունեցվածքը ավելին տեսախցիկներն ու արագաչափերը, բա տղամարդ եք բա վեր կացեք մի հատ հեղափոխություն արեք հետ բերեք մեր ազգին պատկանող ամեն ինչ, օրինակ կոնյակի գործարանը, հայգազարդը, էլ. ցանցերը.....կամ ենթադրենք ԱՕԿՍ-ի շենքը չեր օտարվել, դուք ինչ ակնկալիք ունեիք, որ մեկդ էիք այդեղից եկամուտներ ստանալու, կեցցցեք ժողովուրդ ձեր նախանձը սահման չունի, իրական դժբախտությունը թողած ընկել եք ինչ որ մակլավիկ ղարաբաղցիների թելած ասեղն եք կարում, հա ի դեպ ես չեմ ճանաչում ոչ Հասմիկին ոչ էլ Արմենին Սմբատյան, նրանք ինձ բոլորովին միևնույն են, ես ցավում եմ ձեր անիրատեսականության վրա:
Աղասի
Ժողովրդի չոփը ուտողը գերան ա.................
Garik
Ну почему вы все такие ОБИЖНИКИ??? При чем тут Сергей??? Только что смотрел о его концертах в Европе по телевидению! Этот человек работает и показывает серьезный результат и высокий уровень, который вам наверное не понять! Нужно быть просто об'ективным!
Arsen
Я не понимаю по чему вы думаете что они собираются устранить эту организацию?!?она как была там так и остаётся .Наоборот там делают ремонт ,улучшают условия AOKSa!эта организация всегда была есть и будет продолжать свою деятельность именно в этом здании
Վահան
Читая некоторые коментарии,поневоле вспоминается компютерная игра детство где тупое и бездарное существо по имени Mario раздает непонятные звуки и собирает золотые манеты. Оказывается,что в нашем обществе тоже существуют подобные карлики-Mario,которые по команде хозяина умело и ловко становятся на задних лапках.
Petr
То,что эти люди зарабатывают деньги,я не сомневаюсь! А вот в том,что товарищ Смбатян делает для нашей страны много позитивного, не уверен! И патриотом бы его ну никак не назвал!
Վահան
Ուրեմն,որ ժողովրդից գողացել են էդ ոչինչ,կարևորը,որ գողանալուց հետո չեն քանդել կամ դեռ չեն հասցրել քանդել: Քրեական օրենսգրքում փոփոխության անհրաժեշտություն կա.եթե գողությունից հետո գողոնը ոչնչացրել կամ վնասել են, ապա սրանք համարվում են գողեր և ենթակա են պատժի,բայց եթե մարդիկ գողություն են արել ու աչքի լույսի պես պահպանել են գողոնը,սրանք չպիտի համարվեն գողեր: Շինել եք պատմություն,մարդիկ հո չեն գողացել կերել,գողացել են պահել պահպանել չէ՞:
Ռոբերտ
Պարզվում ա էս մարդիկ թալանչի չեն, փրկիչներ են: Էս մեր ժողովուրդն էլ շատ անշնորհակալ դուրս եկավ: Հազար տեսակի խարդախությունների ու ռիսկերի գնով մարդիկ ժողովրդի համար շենք են փրկում,ժողովուրդն էլ չի հասկանում: Ամեն դեպքում չի խանգարի փրկիչներին,որ հիշեն. գողացածը (էն էլ ժողովրդից) ուտվում ա,բայց չի մարսվում:
Eranuhi
Միակ շենքնա Երևանում, որը մնացել է նույն տեսքով ոնց կար: Մի գուցե հենց այդ մարդկանց շնորհիվ է: Եվ հոդվածում բերված լուսանկարները դրան վառ ապացույցն են: Ինչի? մասին եք խոսում: Ով ասեց, որ բժիշկ Մինասյանի ասածը ավելի ճիշտ է: Ինքը որ սեփականաշնորհի լավ կլինի? Մեր խնդիրը հենց դրանում է, որ ամեն մեկը կարծում է, որ ինքն է ճիշտը:ՃՃՃՃ Ծիծաղելի է: Իսկ այս բոլոր հոդվածներից կաշառակերության հոտ չեք առնում արդոք???
մարինե
Արմենի, Հասոյի ու իրանց պնակալեզների պատասխաններն էլ են վկայում դրանց անատժելիության մասին- եկեք մատենադարանը, տաթևը, օպերայի շենքն էլ իրենց նվիրենք...նորմալ երկրում վաղուց արդեն բանտում կլինեին, բայց էստեղ դեռ լկտիություն ունեն մեկնաբանելու
Mariam
Сколько себя помню это здание всегда было в ужасном состоянии !!На его реконструкцию я даже предположить не могу сколько денег они потратили .В нашей стране есть люди ,которые совершают действительно ужасные ,не приемлемые вещи,а тут из-за какого то здания,такое расследование устроили . Если бы на месте этих людей ,были бы наши олигархи никто бы слова не сказал и этой статьи тут бы не было, мы привыкли что у нас все рушат или просто строят казино или гадюшники и на это никто никак не реагирует !!
Petr
При царе таких людей сослали бы в Сибирь, при товарище Сталине их бы просто расстреляли!!!! Очень интересно, как отреагирует на данную статью действующий президент Армении????
Karine
Хотела бы сказать большое спасибо тем людям,которые перелопатили такое количество документов в архивах!!!!! Низкий Вам поклон, господа!!!! Мы еще многого не знаем, но то ,о чем мы только что узнали,просто приводит в ужас! Грабят не только нас с Вами, грабят народное достояние,если в ход пошли памятники архитектуры??????? Мне больше нечего сказать! ПОЗОР!
Վալոդիա
Հոդվածը կարդալով ենթադրում եմ, որ ոմանց նյարդայնացում է այն փաստը, որ շենքը իր ողջ մշակութային հարստությամբ առ այսօր զարդարում է մեր քաղաքը և լինելով եզակի չի վերածվել խաղատան կամ սուպերմարկետի: Եկենք հիշենք քանի նմանատիպ շենքեր են ամբողջությամբ ոչնչացվել, իսկ այս շինությունը մեր աչքի առաջ ամբողջությամբ հիմնանորոգվեց:
Արամայիս
Հոդվածում անճշտություններ կան, բայց հետաքրքիր փաստեր են հայտնաբերել: Լավ գործող կոռուպցիոն սխեմա է:
Вараздат Оганян
Злокачественные опухли армянской культуры.....
Հասմիկ Սմբատյան
էս երկուսը ձեռ ձեռի տված որքան վնաս են տվել հայ մշակույթին, քանի հուշարձան են եվրոնոորգել, քանի արժանավոր մարդու հաց են կտրել, հավերժ ամոթ սրանց ու սրանց սերունդների վրա
Արամ
Այն, որ Արմեն Սմբատյանը և Հասմիկը գողեր են, որոնց օրինական տեղը բանտն է, հայտնի է բոլորիս, սակայն պատմական այս հուշարձանի վերադարձման հարցը չի կարելի վստահել մեր դատախազությանը: Հարկավոր է ձևաչափ գտնել և շենքը վերադարձնել ժողովրդին՝ ասենք ,,Հետքն,, ընդդեմ ... և գործը Յունեսկոյի միջոցով հասցնել Եվրոպական Դատարան: Պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդակցության միջոցով:
Arsen
քաղաքի միակ շենքերիցա վորը պահպանվելա և այլ մշակութային օջախների նման չի քանդվել
ՅՈՒՐԻ
Ալան թալանի կլասիկ պատմություն, լրագրողական հետաքնության հետքերը հանցագորության նոր հորիզոններ կարող են բացել: Կարծում եմ, այս խմորը շատ ջուր է ուզելու, խարդաության և կեղծիքի կծիքը անպայման պետք է քանդել և ջրի երես հանել;
Արմեն
Կանանց գաղութի հոտ ա գալիս, ոչ միայն կանանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter