HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մսամթերք արտահանող տնտեսավարողների հետ քննարկվեցին արտահանմանն առնչվող հարցեր

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը սեպտեմբերի 29-ին հանդիպեց Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող՝ հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ՀՀ ռեեստրում (այսուհետ՝ ԵԱՏՄ ռեեստրում) գրանցված մսամթերք արտադրող տնտեսավարողների հետ՝ քննարկելու ընկերությունների արտադրած մսամթերքը ՌԴ շուկա արտահանելու նոր հնարավորությունը և գործընթացը ճիշտ կազմակերպելու և արտահանումն անխափան իրականացնելու համար պարզաբանումներ տալու նպատակով: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ-ից: 

ՍԱՊԾ ղեկավարը տնտեսավարողներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ ընդգծելով, որ մսամթերքի արտահանման սահուն ընթացքն ապահովելու համար մինչև սահմանին հասնելն է պետք համագործակցել ծառայության մասնագետների հետ, անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալ փաստաթղթերի ձևակերման, սերտիֆիկացման գործընթացի և այլ հարցերի վերաբերյալ: Այս նպատակով ծառայությունում կգործի մասնագիտական խումբ՝ տնտեսավարողներին օգնելու և հարցերին արագ արձագանքելու համար: Քննարկման ընթացքում կարևորվեց արտադրանքի անվտանգության ու որակի հարցը՝ որպես կարևոր նախապայման, ինչպես նաև առաջարկվեց ակտիվացնել աշխատանքները Հայաստանի մսամթերք արտադրողների միության շրջանակներում և, միավորելով ջանքերը, լավագույնս ներկայացնել հայկական ապրանքանիշը ռուսական շուկայում:

Տնտեսավարողները ողջունեցին արտահանվող մսամթերքի ցանկը ընդլայնելու ուղղությամբ վերջին տարում ծառայության գործադրած ջանքերը, որի արդյունքում հնարավոր է դարձել ավելի շատ արտադրատեսակներ իրացնել ռուսական շուկայում: Հանդիպման ընթացքում ծառայության ներկայացուցիչները պատասխանեցին տնտեսավարողներին հուզող բոլոր հարցերին, հստակեցրին արտահանման ենթակա ապրանքատեսակների ցանկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter