Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Հայաստանի հավաքականը նահանջել է 8 տեղով



ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը: Հայաստանի հավաքականը 377 հաշվարկային միավորով նահանջել է 91-րդ տեղ: Հիշեցնենք, որ նախորդ ամիս մեր ընտրանին 394 միավորով 83-րդ տեղում էր:

Ընթացիկ հաշվարկի մեջ են մտել հավաքականի վերջին երկու հանդիպումները՝ Սերբիա-Հայաստան (2-0) եւ Հայաստան-Դանիա (0-0): Եթե սերբերից կրած պարտությունը ոչ մի միավոր չի ավելացրել հավաքականի հաշվեկշռին, ապա դանիացիների հետ երեւանյան ոչ-ոքին 440 միավոր է բերել սակայն միավորների հաշվարկից դուրս է եկել 2011-ի սեպտեմբերյան արտագնա հաղթանակը սլովակների հանդեպ (4-0), որը մեր թիմին 1305 միավոր էր բերել: Հենց սրանով է մեծապես պայմանավորված թիմի նահանջը:

Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան: Լավագույն տասնյակում են Գերմանիան, Բելգիան, Պորտուգալիան, Կոլումբիան, Իսպանիան, Բրազիլիան, Ուելսը, Չիլին, Անգլիան:

«Եվրո-2016»-ի I խմբում Հայաստանի մրցակիցներից լավագույնը Պորտուգալիան է, որն աշխարհում 4-րդն է, պորտուգալացիներն առաջադիմել են 2 տեղով: Դանիացիները 28-րդն են (-6), նրանց հաջորդում են ալբանացիները (32, -7), իսկ սերբերը 2 տեղով բարձրացել են 63-րդ հորիզոնական: Ֆրանսիայի հավաքականը, որ եզրափակիչ մրցաշարի տանտերն է ու ազատված է ընտրական փուլից, սակայն ընկերական խաղեր է անցկացնում I խմբի թիմերի հետ, 22-րդն է այս պահին (+2):

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ֆրանսիական Նիսում տեղի կունենա Ֆրանսիա-Հայաստան ընկերական պատասխան խաղը (Երեւանում առաջին հանդիպումն ավարտվել է ֆրանսիացիների 3-0 հաշվով հաղթանակով): Իսկ ամսի 11-ին Երեւանում կկայանա Հայաստան-Ալբանիա խաղը (առաջին հանդիպումը՝ 2-1՝ հօգուտ ալբանացիների): 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը Ուկրաինան է (24), որին հաջորդում է Ռուսաստանը (26), Ուզբեկստանը 74-րդն է, իսկ Էստոնիան՝ 87-րդը: Մյուս հավաքականները Հայաստանի ընտրանուց ավելի ցածր դիրքերում են:  

Տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշն ունի Թուրքիան (37, +9), որին 2 հորիզոնականով զիջում է Իրանը (39, +1): Ադրբեջանն ու Վրաստանը համապատասխանաբար 105-րդն (+5) ու 110-րդն (+37) են: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ