Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Աշտարակ կաթը» պարտքեր ունի նաև Կոշ գյուղում



Այսօր «Հետքի» խմբագրություն էր զանգել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակչուհի Վեներա Տոնապետյանը: Նա հայտնեց, որ արդեն 4 ամիս է, ինչ «Աշտարակ կաթ» ընկերությունը չի վճարում իրեն և համագյուղացիներին՝ կաթի մթերման դիմաց:

Վեներա Տոնապետյանը խոշոր վարկեր ունի, որոնք պիտի վճարեր կաթի մթերումից գոյացած գումարով: Այս պահին ընկերությունը նրան 1 մլն դրամ է պարտք, որը վերադարձնելու ժամկետներ ընկերությունը չի նշել: Կոշեցիներն, ըստ «Աշտարակ կաթի» հետ կնքած պայմանագրի, պետք է վճարվեին յուրաքանչյուր 15 օրը մեկ՝ բանկային փոխանցման միջոցով, սակայն հունիսից չեն կատարել պայմանագրի կետը:

Ինչպես նշում է Վեներա Տոնապետյանը, գյուղացիներն այլևս սպասել չեն կարող, քանի որ նրանք ստիպված են հավելյալ տոկոսներ վճարել վերցված վարկերի դիմաց: Ըստ Տոնապետյանի՝ եթե «Աշտարակ կաթը» առաջիկայում չվճարի կուտակված պարտքը, գյուղացիները բողոքի ակցիաներ կանեն:   

Հիշեցնենք, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը չէր վճարել նաև Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի կաթ մթերող տնտեսությունների պարտքը: Ընկերության գործադիր տնօրեն Միքայել Ափյանը «Հետքին» ասել էր, որ ամենաշատը մեկուկես ամսում ընկերությունն ամբողջ պարտքը կվճարի:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ