HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի ասուլիս պաշտպանության նախարարությունում

Հոկտեմբերի 1-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանական համակարգի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Արձանագրվել է, որ անցած շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 445 անգամ՝ այդ ընթացքում կիրառելով տարբեր տրամափաչի հրաձգային և հրետանային սպառազինություն:

Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 25-ից 30-ը հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրադրության հետևողական սրմանը նպատակաուղղված սադրիչ և անհեռատես քայլերին, ինչպես նաև հայկական կողմի համարժեք գործողություններին:

Մամուլի ասուլիսը ուղեկցվել է հայկական անօդաչու սարքերի օգնությամբ հակառակորդի կենդանի ուժին և ենթակառույցներին հասցված վնասների մասին պատմող փաստագրական տեսանյութի ներկայացմամբ: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանական համակարգի ներկայացուցիչները պատասխանել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter