HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրեզնոյից Հայաստան է ժամանում բժիշկների խումբ

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ և ՀՀ առողջապահության նախարարի հրավերով հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանի  Հանրապետություն կժամանի բազմափորձ բժիշկների և այլ մասնագետների խումբ։ Նրանք բոլորը ներկայացրել են իրենց կրթական փաստաթղթերը, լիցենզիաների և Good standing հավաստագրերի պատճենները, որոնց հիման վրա այցի շրջանակում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք են ստացել: ԱՄՆ-ից ժամանող ամերիկահայ մասնագետները կծանոթանան հայ գործընկերների հետ, կփոխանցեն իրենց փորձը, գիտելիքները, մասնագիտական կարողությունները, համատեղ գործունեություն կծավելեն:

Հիմք ընդունելով ՀՀ մարզերի համաչափ զարգացման պետական ծրագիրը և նպատակ ունենալով նպաստելուՀՀ մարզերի առողջապահական համակարգերի արդիականամանը`առանձնակի կկարևորվիմարզերի բուժաշխատողների մասնագիտական  կարողությունների բարձրացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ամերիկյան մասնագետներն աշխատեն Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում: Նրանք իրենց հետ կբերեն նաև բժշկական որոշ սարքավորումներ, բուժական միջոցներ և դեղեր, որոնք այցից հետո կօգտագործվեն մարզային բուժհաստատություններում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter