HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողական մրցույթի հաղթողին կորոշի լսարանը

Այսօր մեկնարկել է Թվապատում 2015 մրցույթի «Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ» անվանակարգի քվեարկությունը: Այս անվանակարգում մրցանակակրին որոշում է լսարանը:

Հիշեցնենք, որ «Թվապատում 2015, պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի ամփոփումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին: «Հետք»-ն արժանացավ մրցանակի երեք անվանակարգերում:

«Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ» անվանակարգում ներկայացված են մրցույթին մասնակցած այն 20 լրագրողական աշխատանքները, որոնք ժյուրիի կողմից ստացել են առավելագույն միավորներ: Լսարանի քվեարկությունը կտևի մինչև հոկտեմբերի 31-ը:

Մրցույթին ներկայացված են «Հետք»-ի հետևյալ հրապարակումները.

«Ամեն օր գալիս եմ Սլավոնական համալսարան ու «Հետքի» խմբագրություն», (Մհեր Ենոքյան),

«Անվճար բուժօգնություն՝ «կիսամեռ» սարքերով» (Մարինե Մադաթյան, Անի Հովհաննիսյան),

«Ժամկետն անց ռենտգեն սարքեր. ռադիացիոն անվտանգությունը Հայաստանում փակ թեմա է», (Անի Հովհաննիսյան, Մարինե Մադաթյան),

«Հայաստանը կունենա ԴՆԹ փորձաքննության վերջին սերնդի գործիք« (Զարուհի Մեջլումյան),

«Հայաստանի օրինական և անօրինական աղբավայրերը. Տավուշի մարզ» (Անի Հովհաննիսյան, Նարեկ Ալեքսանյան),

«Մոնղոլիայից՝ Անտառամեջ. Հայաստանի քաղաքացի դառնալու դժվարին ճանապարհը» (Էդիկ Բաղդասարյան, Դավիթ Բանուչյան, Հրանտ Գալստյան, Անի Հովհաննիսյան, Նարեկ Ալեքսանյան),

«Ո՛մ բոնուսն է «Շահող կտրոնը». շահում եք դուք, անհետանում՝ 12 մլրդ դրամը» (Մարինե Մադաթյան, Անի Հովհաննիսյան),

«Ուրցաձորը ուտոպիա չէ» (Սառա Պետրոսյան),

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսը» (Գրիշա Բալասանյան),

«Տաբածղուր. գյուղ ապրեցնող լճի ականջը (Քրիստինե Աղալարյան, Դավիթ Բանուչյան),

«Օգտվեք անվճար բուժօգնությունից՝ առանց զուգարան մտնելու» (Անի Հովհաննիսյան):

Նախընտրած նյութի օգտին քվեարկելու համար այցելեք «Թվապատում» կայքի համապատասխան բաժին:

լուսանկարը՝ մրցույթի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter