HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես նշվում է Հայ ազգային կոնգրեսի հաղորդագրությունում՝ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները: Նա կարծիք է հայտնել Սահմանադրության փոփոխության իրական նպատակների, ինչպես նաև համակարգային կոռուպցիայի և ահագնացող արտագաղթի վտանգավոր հետևանքների վերաբերյալ:

Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է իր գնահատականները հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում դիտարկվող լարվածության էսկալացիայի պատճառների վերաբերյալ:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակին և հեռանկարներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter