HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական կողմը շարունակել է կրակել հայկական դիրքերի ուղղությամբ

Հոկտեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (107 արկ) և 82 (16 արկ) միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 (70 արկ) տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter