HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Ինչպես հաղորդում է նախագահի պաշտոնական կայքը` զրուցակիցները քննարկել են Դուշանբեում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների կատարման ընթացքին և Կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր:

Նրանք անդրադարձել են Կազմակերպության հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին:

Սերժ Սարգսյանը և Նիկոլայ Բորդյուժան քննարկել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած իրավիճակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter