HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է. Հեմինգուեյ. «Երբ կկտրվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, երբ կսպանվի վերջին թռչունը, այդ ժամանակ դուք կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել»

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի  «Լալվարի» անտառտնտեսության տնօրեն Հարություն Ամիրջանյանը, նույն  ինքը` շնողցի Աթոն, չի կարող լրջորեն վերաբերվել ամերիկացի գրող  Էռնեստ Հեմինգուեյի` սերունդներին պատգամած խոսքին:

Հ. Ամիրջանյանը վերջերս է նշանակվել «Լալվարի» անտառտնտեսության տնօրենի պաշտոնին: Մինչ տնօրեն նշանակվելը նա աշխատել է որպես Ծաղկաշատի անտառապետության անտառապետ:  Տնօրենի իր պաշտոնավարման առաջին օրերին Աթոն հավաստիացնում էր, թե մեծ հսկողություն է սահմանելու «Լալվարի» անտառտնտեսության ենթակայության տակ գտնվող անտառների նկատմամբ և ոչ մի ապօրինի անտառհատում թույլ չի տալու: Պարզվում է` Աթոն անտառը պետք է փրկեր հենց իրենից:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից 2015թ.-ին «Լալվարի» անտառտնտեսությանը իջեցված 1220 խ.մ. բնափայտի մթերման պլանից Հ.Ամիրջանյանը Շամլուղի անտառապետության անտառներում այս  տարի նախատեսել է կատարել 228 խ.մ. բնափայտի մթերում: Նորմալ դեպքում «Լալվարի» անտառտնտեսության համար 228 խ.մ. բնափայտի մթերումը 1-2 օրվա գործ է: «Այստեղից ամիսներ շարունակ շատ մեծ քանակի փայտ է գնում, օրական 30 խորանարդ մետր տարողությամբ ոչ պակաս  մի 5-6 մեքենա գնում է:- հայտնեց Շամլուղի Բուղաքար թաղամասի հին գերեզմանոցի մոտ մեզ  պատահած մի բնակիչ` ավելացնելով,- Իմ պայքարով, միևնույնն է, ես գեշամարդի եմ դառնալու: Հիմնականում էստեղ բնափայտի մթերումը «Լալվարի» անտառտնտեսության տնօրինությունն է ղեկավարում»:

Նույն գերեզմանոցի դիմացի տարածքում կուտակված փայտ կար: «Անտառից փոքր մեքենաներով  իջեցնում են, էստեղ թափում, հետո էստեղից մեծ բեռնատարներին բարձում են ու ուղարկում»,-տեղեկացրեց մեկ այլ շամլուղցի: Փայտակույտեր էին թափված նաև Շամլուղի «Թթու ջուր» հանդամասին հարող տարածքում: «Շամլուղ-Ախթալա» միջհամայնքային ճանապարհին մեզ հետևում էր մոտոցիկլետով մի երիտասարդ: Ճանապարհի աջ կողմի թփուտների հետևում նկատեցինք նոր մեծ փայտակույտեր: Երբ լուսանկարում էի դրանք, երիտասարդը բջջային հեռախոսով ինչ-որ մեկին հայտնեց մեր մասին, իսկ երբ նկատեց, որ  լուսանկարում ենք նաև իրեն, արագ հեռացավ:

«Շամլուղ-Ախթալա» միջհամայնքային ճանապարհի` դեպի Ախթալա համայնք թեքվող շրջադարձում նկատեցինք Վերին Ախթալա գյուղի անանցանելի ճանապարհով ծանր բեռից տնքալով դեպի մայրուղի  եկող AM 36 OL 437 համարանիշով փակ բեռնատարին: Լուսանկարելիս բեռնատարի  վարորդը  դանդաղեցրեց ավտոմեքենայի ընթացքը. «Քար եմ տեղափոխում»,- ասաց նա: Բեռնատարի  բեռնաթափքի արանքներից երևում էր բնափայտը: 

Հիշեցնենք, որ հազիվ մեկ ամիս առաջ «Հետքը» ««Որ ծառը աչքներն ուտում ա, կտրում են». Ծաղկաշատի բնակիչ» հրապարակմամբ  ահազանգել է «Լալվարի» անտառտնտեսության կողմից Ծաղկաշատի  անտառապետության անտառներում իրականացվող ապօրինի անտառհատումների մասին: Լոռու  մարզի  դատախազությունը և ոստիկանությունը լուռ հետևում են «Լալվարի»  անտառտնտեսության անտառներում ամեն օր իրականացվող ապօրինի անտառահատումներին: 

Մեկնաբանություններ (20)

Հովիկ
Անդո, ես միշտ կարծեմով եմ մեյդան ընկնում, որ սխալ իմֆորմացիաս ճշմարտության տեղ դնելով՝ քո պես խայտառակ չլինեմ ու որ ուղղումս կոպիտ չհնչի: Վերնագրում նշված խոսքերը կապ չունեն Հեմինգուեյի հետ, դրանք ամերիկյան բնիկ ցեղերից են դուրս էկել: Էդ կարելի ա հասկանալ՝ ինտերնետում ուղղակի փնտրելով անգլերեն տարբերակը
ՍԱՄՎԵԼ ԱՐԱՄՅԱՆ
Ամբողջ Հայաստանն են Ժողովրդով հանդերձ հատում, իսկ դուք անտառների վիճակն եք լացում: Դրա պատճառները անտառտնտեսություններում չեն շատ ավելի վերևներում (ընդուպ ամենաերևներում) են: Ձեր մտահոգությունները , եթե իհարկե «հատուկ» պատվեր չէ կմնա անպատասխան, նույնիսկ հնարավոր է մի «գղեցիկ» երևույթը րդարացնող «հիմնավորում»՝ օրինակ - անցած մի քանի տարիների երաշտը, ատոմակայանի նորմաից երկար արապուրդները , ինչու չէ սահմանադրական բարեփոխությունների անհրաժեշտությոնը ուղղակի անհնար են դարձնում անտառների չհատելը....
Անդո
կարծեմով մեյդան չեն ընգնում, այստեղ լրիվ գրվում է ճշմարտությունը միմիայն, և հոդվածը և մեկնաբանությունները: խոսքերը , իրոք Հեմենգուեյինն են:
Նարեկ
յուրաքանչյուր հանցագործ պետք է պատիճ կրի իր կատարած հանցանքների համար, մանավանդ որ դա կատարվում է մտածված և դիտավորյալ, այս բոլոր նկարները դա են վկայում և ապացուցում: քրորեն պատժելի արարքներ են, ոչ մի մարդ անպատիժ չի մնալու
Սոնա
ռազմավարական նշանակություն ունեցող անտառները այսօր դարձել է լկտիների ապրուստի ձև և միջոց: ուր են մեր պատկան մարմինները ինչու չեն արձագանքում այս վայրագություններին, որ թուրքի արձակած հիթիռը շատ շոըտ հասնի իր նպատակին, մինչդեռ անտառներում ծառերի թույլտվությունը չի լինի իսկ հիմա անտառ չի էլ կարելի ասել ,, որովհետև թփուտա դարձած որ 1-2 հօգի լավ ապրի, իսկ ժեղեվրդի տերն ով է, անշուշտ պետք է պատժվեն բոլորը ադմինիստռացիայից մինչև վերջին մոհիկանը
Հովո
այդ օլիգարխիան մի օր պատասխան կտա իր հանցանքների և անգործության համար, թե անկառավարելի են
Լադիկ
օրը եկած փետը բարձում են կամազնին ու զլերը, որդիան էլ ըտի փետ ըլի էտ էլ ինչ բան էր մի քիչ մնացել էր: դրա ղեկավարի բգիցը բռնեք, որ ավերակ գիրնա գրում , ասում են մի յախիտնի տիպա: բայց դրա հախիցն էլ կարան գան էտ ովա որ թողուն տենց բոժոժ անի, սրանք անհիմն մեղադրանքնի չեն ու զրպարտություննի, որ ասեն ժղոուրդը հլէնհե խոսումա , չէ տենց չի գան տենուն ու կհամոզվին: բուղաքարի ներքևը վարեվար են անում է : ոնցոր աշխարի վերջնա: գան էլի գան մին տենուն էտքան դժարա, դեռ ստի մի մլիցա չի եկած ասի էտ ինչ էք անում:
ՇՆՈՂ
ՍՐԻ ՈՒ ՀՐԻ ՄԱՏՆՎԱԾ ԾԱՌԵՐ, ԱԽՐ ՈՐՆ Է ՁԵՐ ՄԵՂՔԸ ՈՐ ՊԱՏԺՎՈՒՄ ԷՔ ՄԻ ԿԱՏԱՐՅԱԼ ԱՊԵՐԱԽՏԻՑ, ԱԽՐ ՈՐՆ Է ՁԵՐ ՄԵՂՔԸ ՈՐ ՄԻ ՏԳԵՏ ԳԱԶԱՆԱԲԱՐ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԻՍԿ ԿՈՂՄԻՑ ՇՆՉԱԾ ՄԱՔՈՒՐ ՕԴԸ, և ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ, ՈՐ ԱՌՈՂՋ ԱՊՐԻ ՀԱՄԱՅՆ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ; ՄԻ ԹԵ ՉԿԱ ՄԵԿԸ ՈՐ ԲՌՆԻ ԴՐԱ ՁԵՌՔԸ, ՈՐ ԱՅԴ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՋ ԴՐՎԻ , ԹԵ ԱՅԴՔԱՆ ԾԱՐԱՎ Է ՆՅՈՒԹԱԿԱՆԻ, և ՉԻ ԲԱՎԱՐԱՐՎՈՒՄ ՔՉՈՎ; ԵՐևՈՒՄ Է ՈՐ ՉԷ; ՍԱ ԱՅԼ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է և ՊԻՏԻ ԱՄԲՈՂՋ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՔԱՐԻ ԱՅՍ ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ, ԱՄԲՈՂՋ ԳՅՈՒՂԸ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԻ և ՉԹՈՂՆԻ ԱՅԴ ԱՆԻՐԱՎ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԸ ; ՉՊԱՏԺՎԵԼՈՎ ԿԾՆՎԻ ՄԻ ՆՈՐ ՀԱՆՑԱՆՔ և ԱՅԴՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿ;
Իրավաբան
հանցագործությունների մեջ թաթախված անձը չի կարա ոչ մի դեպքում եղանակ ստեղծի, կամ էլ խուսափի պատասխանատվությունից: փաստերը կան առկա են և գոյություն ունեն: եթե կան իրեղեն ապացույցները, այս դեպքում անապատ դարձրած անտառը մի օրում չի վերականգնվի, կտրվածները չի աճի, սարքած խանութը չի քանդի, առած տունը չի ծախի, զինվորական ծառայությունից խուսափողի թղթաբանությունը չի պատռվի, և շաատ այլ նման բաներ: մնում է պարզվի իրավապահների աշխատանքը: ավելի մանրամասն ու մանրակրկիտ կներկայացվի նախագահին:
Զա-ն
«Հետքի» հրապարակումից հետո քաղաքաշինության վարչության պետը ազատվել է աշխատանքից, երբա նույն կաթը կաթելու էս մեկի գլխին:
ժողովուրդ
Հասարակությունը ավելի շատ ինֆորմացիա է ստանում մեկնաբանություններից քան թե գրված հոդվածից: Բոլորի կողմից գրվածները բոլորս էլ քաջ գիտենք և ամենօր էլ տեսնում ենք , որ ճիշտ է, և այն էլ 100 տոկոսանոց: ոչ-մեկն էլ մյուսին չի վիրավորում և թույն թափում, պարզապես բոլորիս իրավունքն է , որ գրենք մեր տեսակետները այն էլ իրականը: եթե որոշ մարդիկ ինքնահաստատման խնդիր ունեն, ապա դա չի նշանակում, որ մեկանբանություն գրող մարդկանց վիրավորական խոսքեր հնչեցվեն և լավամարդի դուրս գան: այս ամենը ոչ մի անգամ չի հրապարակվել ոչ մի լրագրողի կողմից, սա նաև բացահայտում է մի շարք անհետևանք թողնված, մատնված ապօրինություններին: իսկ եթե խղճում էք այդ , ապա առաջինը խղճացեք ինքներտ ձեզ, որ նաև ձեր և ձեր երեխաների հասանելիք բարօրությունն է ապականում, իրեն լավ լինելու և զգալու համար:
da
Ցանկացած բացասական տեղեկատվություն առանձնապես դրականաբար չի ազդում, որովհետև, ինչպես ասում են, փայտն ունի երկու ծայր. մի կողմից` տեղեկանում է, մյուս կողմից` ինչ-որ ինֆորմացիա է քաղում: Բայց մյուս կողմից՝ ոչ ոք իրավունք չունի արգելելու դա հայտարարել: Իրենք էլ իրենց գործն են կատարում, հասկացողը հասկանում է, անհասկացողն էլ չի հասկանում, բայց, բոլոր դեպքերում, դա իրոք փայտ է, որն ունի երկու ծայր:
Մ-ռ
ոսկերիչն էտքան կա որ իրար միս էք ուտում:
ԿՆՔԱՀԱՅՐ
ասույթը ուզումա հնդկացիական ասույթ լինի ուզումա գվատեմալական, յա էլ ուզբեկական, շատ ճիշտ է ասված և տեղին է նման հանցագործության համար: Հովիկ , եթե շատ էս ուզում, ասա հետքում կես դրույքով ընդունեն, ասույթների մասով որպես արմատները հայտնաբերող պատմաբանի, կամ էլ լեզվաբանի
Հովիկ
Կարծեմ Հեմինգուեյի խոսքը չի, հնդկացիական ասույթ ա
ԲԵՆԻԱՄԻՆ
ԻՆՉՔԱՆ ՈՐ ԻՐԱԿԱՆ Է, ՄԱՐԴՈՒՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԱՌԱՋԱԴՐԵԼ ՉԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ, ԵՐևԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ԶՈՌ ՏԱԼՈՎ ԿԱՄ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԴԵՊՔԵՐՈՒՄ, ԴԱ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է և ՔՐԵՈՐԵՆ ՊԱՏԺԵԼԻ, ԲԱՅՑ ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ ԿԱ և ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ և ՓԱՍՏԵՐԻ ՇԱՐԱՆ, և ԱՄԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏԸ, ԱՅՍՏԵՂ ՉԿԱ ԵՐևԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ և ԱՅԼՆ և ԱՅԼՆ;ԱՆՀՆԱՐ Է ԱՆՏԱՐԲԵՐ ԱՆՑՆԵԼ, ԿԱՄ ԷԼ ՉՆԿԱՏԵԼ ԹԵ ԱՉՔԻՏ ԱՌՋև ԻՆՉ ՍՏՈՐԱՑՈՒՑԻՉ ԿԵՐՊՈՎ, ԻՆՉՊԻՍԻ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԱՐՔՆԵՐ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ, ՆԱՅԵԼՈՎ ԱՅՍ ՎԵՐՆԱԳՐԻՆ, ԿԱՐԾԵՍ ՄԵԾՆ ՀԵՄԵՆԳՈՒԵՅԸ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿԵԼ ԷՐ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԻ ՄԵՋ ԲՆԱԿՎՈՂ ԱՅԴ ԴԱԺԱՆ ՀՐԵՇԻՆ; և ԳԻՏԵՐ ՈՐ ՄԻ ՕՐ ԲԱԽՎԵԼՈՒ ԵՆ ՆՅՈՒԹԱԿԱՆԸ և ՄԱՐԴԿԱՅԻՆԸ ; ՑԱՎ ԵՄ ԱՊՐՈՒՄ ԱՅՍ ԴԱԺԱՆ ՏԵՍԱՐԱՆԸ ՆԱՅԵԼՈՎ, և ՄԻ ԹԵ ՊԱՐՈՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՅԴ ԴԱՀԻՃԻ ՁԵՌՔԸ ԲՌՆԵԼ, ՈՐ ՉԽՈՐՏԱԿԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ. ՑԱՎՈՔ ՈՉ. ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՓՈՂԱՍԵՐՆԵՐ, ՓՈՂԱՏԵՆՉՆԵՐ, ՓՈՂԱՄՈԼՆԵՐ ԱՅՍ ԷԼ ԿԱՑՆԱՀԱՐԵՑԻՔ ՀԵՏՈ ԻՆՉ ԷՔ ԱՆԵԼՈՒ; ԳԵՆՈՑԻԴ ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ;ԷԼ ԹՈՒՐՔԻՑ ԻՆՉՈՒ ԷՔ ՆԵՂԱՆՈՒՄ ;
Սևադա
արդյոք հանրապետության նախագահը տեղյակ է թե իր ստորադասները ինչ տալիք առնելիքի մեջ են, որ առանց իր գիտությամբ աշխատանքի են ընդունում այսպիսի վատ բնութագիր ունեցողի: մի թե չեն հասկանում , որ իրենց երեխաների ապագան են ապականում, փող աշխատելով չի մենակ, առողջություննա ամենակարևորը, վաղը թթվածնի պակասը ուր է հասցնելու մարդկանց: սա շատ լուրջ թեմա է և հարկավոր է, որ նախագահը անձամբ տեղեկանա այս իրավիճակի մասին: մեղք են ժողովուրդը, նման սրիկայությունը չի հանդուրժվի ոչ մեկի կողմից;
Գոռ
պատիժ, պատիժ բոլորին վերից վար, ով օժանդակումա, ով թաքցնումա, ով կատարումա, ով հանդուրժումա,
շնող
անգրագետ նորանշանակ անօրեն տնօրենի կողմից ոչնչացվում են հեկտարներով անտառներ, ծաղկաշատի, շնողի, շամլուղի անտառները եղեռնագործություն է տեղի ունենում այդ սրիկայի հովանավորությոամբ և գիտությամբ; կրթություն չունեցող ոմն սրիկա, ծառերի սդանդի հաշվին կառուցել է 100,000 դոլլարանոց խանութ հենց գյուղի մեջ, երշիկի արտադրամաս իր տան դիմաց, մեքենաների բազմատեսականիություն, բնակարան երևանում, լամուկին ազատել է զինվորական ծառայությունից, իրավաբանական է ընդունել տվել աղջկան և շատ ապօրինություններ ծառերի սպանդի հաշվին, չունի կրթություն բարոյական արժեքներից զուրկ մի ստահակ, որ արմատախիլ անելով ծառերը հոգում է իր կարիքները; գնացեք տեսեք և կհամոզվեք, սեզոնային բանվորներ են ընդունում այն մարդկանց ովքեր տեղացի չեն չեն բնակվում և աշխատանք էլ չեն կատարում, պարզապես նրանց լավություն ստաժի տեսքով, իսկ գումարները ստանում են իրենք: նաև կուզեի, որ ապօրինությունների դեմ պայքարող ակտիվ, անկողմնակալ, արդար լրագրողների ուշադրությունը հրավիրվի վերը նշվածին և հրապարակվի այդ անօրենի կողմից կատարվող բոլոր անօրինությունները:
Մհեր
Լարիսա Փարեմուզյան վերջապես հավատացիք էսքան մեր գրածները և համոզվեցիք որ էտ ոսկերիչը որ պտի նաև նշեիր դրա ոսկերիչ անունը և որ կրթություն էլ չունի էտ անգրագետը որ այո անտառը հենց իրանից պետք էիրենից փրկեր, անտառը: ծաղկաշատում ծառերի սպանդ կատարելուց հետո փողի համը մնաց բերանը ու ուզեց նաև որ անգրագետ հալով բառիս ամենամեծ և լայն իմաստով հասներ ավելիին: ինչի ձեր խելքն էլ կտրում էր հա որ դա պետքա պահեր անտառը էտ անհոգի վիժվածքը: տառ չգիտի, խոսալ չգիտի մի հատ շատ կուզեինք որ դրան խոսացնեիր ու վիդեոն էլ քցեիր որ ամբողջ աշխարհը տենա թե էտ վիշապը ինչերա անում տելեպուզիկ չեղած քո ավագ անտառապետի հետ արտեմի ոմն նայա բրիգադ աշխատացնում բերքահավաքի շրջանա անխնա ծառերի ոչնչացումա կատարվում բա պտի պատասխան տաս այ ոսկերիչ գող, ավազակ, շանտաժիստ սրիկա քու տեղը բերդնա բերդըըըըըըըըըը այ լածիրակ; շնորհակալություն լրագրողին որ էտքան դրա մասին գրվումա ճիշտը իսկականը , բայց սայլը տեղից չի շարժվում: դե հմի պատասխան տու ոսկերիչ ավազակ, սրիկայությանտ համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter