HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հրաժարվել է պատասխանել, թե արդյոք հունիսի 23-ին թմրանյութ օգտագործած ոստիկաններ են եղել

Հուլիսի 2-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման և զանգվածային լրատվական միջոցների հրապարակած հաղորդումների հիման վրա հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ, 164-րդ հոդվածի 2-րդ և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում Կազմակերպության կողմից փորձաքննություն նշանակելու միջնորդություն էր ներկայացվել՝ պարզելու համար՝ արդյոք 2015թ. հունիսի 23-ի առավոտյան ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների մեջ եղել են թմրամիջոց օգտագործածներ, թե` ոչ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդությունը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ. բողոքարկումից հետո վերահսկող դատախազի կողմից ևս մերժվել էր:

ՀՔԱՎ գրասենյակը հայտնում է, որ ոստիկանությունը կամայական վերաբերմունք է դրսևորում՝ թմրամիջոց օգտագործած լինելու կասկածը ոստիկանների դեպքում համարելով անհիմն, քանի որ սեպտեմբերի 4-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ՝ տեղեկատվություն ստանալու այն մասին, թե Նարկոլոգիական կենտրոն ներկայացված 106 անձանցից քանիսի օրգանիզմում են հայտնաբերվել հոգեմետ նյութեր և թմրամիջոցներ, որին ի պատասխան՝ Կենտրոնից տեղեկացրել են 3 անձի մոտ թմրամիջոց հայտնաբերելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter