HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է «Արարատ-73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, երկարատև և ծանր հիվանդությունից հետո 69 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի լեգենդ, «Արարատ-73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: 

Հ Զանազանյանը ծնվել էր 1946 թվականին: «Արարատի» հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1973), փոխչեմպիոն (1971) գավաթակիր (1973, 1975), իսկ Խորհրդային Միության հավաքականի կազմում՝ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1972): 1971 և 1973 թվականներին ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում :

Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «ՀՄԸՄ»-ն, Հայաստանի երիտասարդական հավաքականը, «Բանանցը» և մի շարք այլ թիմեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter