HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ըստ Սիլվա Համբարձումյանի՝ վարչապետը չերեւացող ուսանող էր

«Սիփան-1» ընկերությունը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման հատուկ լիցենզիայից զրկվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրամանով: Մինչ ընկերության սեփականատեր Սիլվա Համբարձումյանը դատարանում վիճարկել է նախարարի հրամանի օրինականությունը, Լիճքվազ-Թեյի հանքավայրը հանվել է աճուրդի, ու այն ձեռք է բերել աճուրդի միակ մասնակիցը՝ «Սագամար» ընկերությունը: 

«Եվ պարոն վարչապետը, որ աճուրդային հանձնաժողովի նախագահն էր, չմասնակցեց աճուրդին երեւի վախից, որովհետեւ անօրինականություն էին անում: Եթե երկրի վարչապետն էլ մասնակցեր դրան, երեւի հետո շատ ծանր կլիներ իր համար»,- ասում է Սիլվա Համբարձումյանը եւ հավելում, որ ուսանող ժամանակ ինքն ու Տիգրան Սարգսյանը զուգահեռ կուրսերից էին:

«Իսկ այդ հանգամանքը Ձեր գործով որեւէ բան չի՞ կարող փոխել»,- հետաքրքրվեցին լրագրողները:

«Ո՞նց կարող է ինչ-որ բան փոխել. էն ժամանակ ես մեքենա ունեի, ինքը երեւի սիգարետի փող չուներ»,- ասաց գործարար կինը՝ նկատելով, որ վարչապետը չերեւացող ուսանող էր ու լավ չէր սովորում:

Մեկնաբանություններ (6)

petros
ambartavanutyun@ tarav nran.vor pesh@ gcec gomshi [email protected] harif...
sofia
es ancamb che chanachum ajd knoje gitem arajin kin gorcararn e bajc iren chat chtesi pes e pahum
Susanna
Հետո՞ ինչ, որ սիգարետի փող չուներ. մի՞թե դա արատ է: Կամ մի՞թե Սիլվան ուսանող ժամանակ սեփական արժանիքների շնորհիվ է մեքենա ունեցել: Տիգրան Սարգսյանին բազմաթիվ այլ պատճառներով կարելի է քննադատել, բայց ոչ այդ:Իսկ Սիլվան գուցե հարգարժան գործարար է,բայց ամբարտավան մարդու տպավորություն թողեց...
Վարդան
Հիանալի կին է, բազում փորձությունների միջով անցած ու կայացած, իսկ ամենակարևորը դուխով, ինչի էլ որ հասել է` սեփական աշխատանքով, սեփական ստեղծագործ մտքով է հասել: Ինչ էլ որ ասում է` գիտի ինչ է ասում...:
W. Wallace
Էս կինը ինչ-որ հետաքրքիր բաներա ասում, բայց ոճը էդքան էլ հաճելի չի... «Հայաստանի միակ խոշոր կին գործարար», «էն ժամանակ մեքենա ունեի արդեն»... այդ աստիճանի ինքնավստահությունը բավականաչափ վանող է...
GAGIK
EREVUM A ES KNIK@ ES BOLORI HAXIC GALU E )))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter