HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագրատյանը կարծում է, որ քաղաքական ուժերի հանդիպումները Սերժ Սարգսյանի հետ ձևական բնույթ են կրել

Լիլիթ Թադևոսյան

Այսօր ԱԺ-ում պետք է քվերակության դրվի Սահմանադրության փոփոխությւոնների նախագիծը: Մինչ այդ, սակայն, ձայն խնդրեց  ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը  և ասաց, որ իր առաջարկները տեղ չեն  գտել Սահամանադրության փոփոխությունների նախագծում: Նա հայտարարեց, որ ինքը 120 առաջարկ է ներկայացրել և չի տեսնում իր անունը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ քաղաքական ուժերի հանդիպումներին՝ Բագրատյանն ասաց, որ դրանք, փաստորեն, ձևական բնույթ էին կրում: Բացի դա, ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քվերակությունից առաջ պետք է ելույթ ունենար Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն, սակայն վերջինս չի եկել ԱԺ, և իր խոսքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընթերցեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Բուքիքիոն իր խոսքում նշել է, որ այս հանրաքվեն պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին և ներկայացնի հայ ժողովրդի իրական կամքը:

Նախագիծը քվեարկության կդրվի այսօր Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի ելույթից հետո: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter