HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԹԻՀԿ-ի կարծիքը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ

2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միանձնյաորոշում է կայացրելՀՀ սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին ևստեղծել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով[1]: Մասնագիտական հանձնաժողովը մշակելէ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Դրանք ներկայացվել են նաև Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով), որն էլ 2014 թ. սեպտեմբերին[2]ներկայացրել  իր կարծիքըՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, իսկ 2015 թ. օգոստոսին[3] և սեպտեմբերին[4]՝ նախնական կարծիքը ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծի առանձին գլուխների վերաբերյալ: ՀՀ սահմանադրական փոփոխությունների տեքստի վերջնական և ավարտուն տարբերակը հրապարակվել է 2015 թ. օգոստոսի 21-ին՝ ներկայացվելով ՀՀ ազգային ժողով: Նախագիծը ներկայումս խորհրդարանական քննարկման փուլում է,իսկ հանրաքվեն, ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի սկզբին:

ՀՀ սահմանադրությունում առաջարկվող փոփոխություններն ընդգրկում են հարցերի լայն շրջանակ,և բացի 1-ից և 2-րդ հոդվածներից մյուս բոլոր հոդվածներում կլինեն փոփոխություններ, ինչըհիմք է տալիս  փոփոխությունների առաջարկն ավելի շուտ որակել որպես նոր սահմանադրություն, քան փոփոխություն: Եվ որ ամենակարևորն է, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է փոխել երկրի կառավարման համակարգը՝ կիսանախագահականից անցնել կառավարման խորհրդարանական համակարգի, ամրապնդել և կայուն դարձնել մեծամասնության իշխանությունը խորհրդարանում, արմատապես փոխել զսպումների և հակակշիռներիմեխանիզմը, վերացնել պետության որոշ խիստ կարևոր պատարտականություններ և թուլացնել պետության դերը մարդու մի շարք իրավունքների պաշտպանության հարցում:

Չնայած երկրի կառավարման համակարգը փոխելու քաղաքական որևէ նախադրյալների կամ հանրային պահանջի բացակայությանը, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքացիական հասարակության բազմաթիվ խմբերի ու իրավունքի ոլորտի փորձագետներիկտրուկ անհամաձայնությանը՝իշխանությունների կողմից արագացված և ագրեսիվ կերպով առաջ է մղվում հանրաքվեի անցկացումը: Այդ ամենը, բնականաբար,հիմք են տալիս համոզվելու, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են գործող նախագահի՝ իշխանությանը մնալու ցանկությունը բավարարելու նպատակով՝ հաշվի առնելով, որ 2018թ.-ին լրանումն է նրա 2-րդ պաշտոնավարման ժամկետը, և նույն անձը չի կարող երրորդ անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում: Սահմանադրական փոփոխությունները նրան հնարավորություն կտան շարունակել առաջնորդի իր դերակատարությունը ՀՀ ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի պաշտոնում, ինչպես նաև ապահովել իր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մենաշնորհային իշխանությունը: 

Լուրջ մտահոգություններ կան, որ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները գործել են շահերի բախման իրավիճակում, քանի որ ինն անդամներից վեցն անմիջականորեն կախված են նախագահ Սերժ Սարգսյանից: Ավելի կոնկրետ՝  հանձնաժողովի անդամներից երկուսը  ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի կողմից ղեկավարվող՝իշխող ՀՀԿ անդամներ են (մեկը նաև ընգրկված է ՀՀԿ  խորհրդում և ՀՀԿ գործադիր մարմնում): Երկուսը ՀՀ նախագահի  աշխատակազմի աշխատակիցներ են ևպաշտոնավարում են նախագահ Ս. Սարգսյանի անմիջական վերահսկողության ներքո: Հանձնաժողովի մեկ այլ անդամ ղեկավար պաշտոն է զբաղեցնում  Երևանի պետական համալսարանում, որի կառավարման բարձրագույն մարմնի՝  հոգաբարձուների խորհրդի նախագահը  ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն է: Հանձնաժողովի անդամներից  է նաև ՀՀ գլխավոր դատախազը, որն իր պաշտոնում ընտրվել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի  առաջադրմամբԱԺ-ի կողմից, որտեղխորհրդարանական մեծամասնություն է կազմում  ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը՝ ՀՀԿ-ն: Ուստի, միանգամայն բնական է, որ տվյալ հանձնաժողովի կողմից առաջարկվող բարեփոխումներնավելի շուտ նախագծված են ծառայելու գործող նախագահի, քան ժողովրդի ու հասարակության շահերին:

Չնայած, որ շարունակվում են քննարկումները ՀՀ սահմանադրական փոփոխությունների տարբեր ասպեկտների և, մասնավորապես, մարդու իրավունքների և ժողովրդավարության տեսանկյունից դրանց հետևանքների վերաբերյալ՝ մենք կարծում ենք, որ առաջարկվող հանրաքվեն բացարձակապես անընդունելի է հետևյալ հիմնավորումներով՝

  • Առաջին, այն թելադրված չէ որևէ օբյեկտիվ անհրաժեշտությամբ, օրինակ՝ քաղաքական ճգնաժամով կամ հանրային պահանջով, որ կարողանար արդարացնել կառավարման համակարգի նման շուտափույթ փոփոխությունը: Եթե չկան օբյեկտիվ նախադրյալներ, նման հակասական փոփոխության շուրջ պետք էրառնվազնծավալել համապարփակ ու երկարատև խորհրդակցություն քաղաքական ու քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցությամբ՝հանգելու ընդհանուր կոնսենսուսի և հիմնավոր փաստարկման, ինչը տեղի չի ունեցել: Փոփոխությունների ամբողջական տեքստի հրապարակումից հետո Հայաստանի հասարակությանը փաստացիորեն ընդամենը 2 ամիս է հատկացվածպետության մայր օրենքի փաստաթղթի վերաբերյալարձագանք ներկայացնելու համար:
  • Երկրորդ, սահմանադրական հանրաքվեն վիճակված է անցկացնել վստահության բացակայության պայմաններում, երբառնչվող հարցումների արդյունքում՝ կանանց ընդամենը 13%-ը,  իսկ տղամարդկանց 12%-ն է հավատում ընտրությունների ազնվությանը[5], իսկ քաղաքացիների մոտ 81%-ը նշել է, որ «բոլորովին չի վստահում» և «ավելի շուտ չի վստահում» սահմանադրական բարեփոխումների գործընթացին:[6]Մինչդեռ իրական ժողովրդավարական երկրում պետության հիմնադիր փաստաթուղթը կարող է արմատական փոփոխությունների ենթարկվել միայն իշխանությունների ու նրանց նախաձեռնությունների նկատմամբ բարձր վստահություն ունենալու պարագայում: Եթե չկա վստահություն, հարցականի տակ է դրվում ցանկացած գործընթացի և ցանկացած արդյունքի լեգիտիմությունը:

Ի հավելումն իրավիճակի վերաբերյալ  վերոնշյալի՝նախատեսվող հանրաքվեն չի համապատասխանում նաևհանրաքվեի միջազգային չափանիշներին, ինչը սահմանված է Վենետիկի հանձնաժողովի Հանրաքվեների անցկացման լավ /պրակտիկայի վերաբերյալ կանոնագրքով (անգլ.` Code of Good Practice on Referendums)՝[7]ելնելով ստորև նկարագրված պատճառներից.

Կարծիքն ամբողջությամբ՝ այստեղ:



[5] Լիմարի Մորալես «Կանայք ողջ աշխարհում ավելի քիչ են վստահում ընտրություններին, քան տղամարդիկ», Գելափ, Ինկ. (Վաշինգտոն, հոկտեմբերի 11, 2012 թ.) http://www.gallup.com/poll/157997/women-worldwide-less-confident-men-elections.aspx

[6] APR Group, Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություն (Երևան, սեպտեմբեր 2014), http://aprgroup.org/images/Library/Constitution/research%20report-eng-q.pdf:

[7] Հանրաքվեի բարեխիղճ գործելակերպի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կանոնագիրք http://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD%282007%29008-e

Մեկնաբանություններ (3)

Robert Davidian
Elections are illegitimate. A referendum is an election. So a referendum would be illegitimate. The wording within the referendum does nothing good for the country and only hurts human rights, democracy and rule of law. It DOES do something good for criminal Serzh Sargsyan: it keeps him out of jail and in power forever! Even this criminal thief will be amazed if he is able to do this!
JOE
CONSOLIDATING POWER IS ALL IT IS. THE KING WANTS HIS KINGDOME TO CONTINUE. WHAT A THIEF
Վաչե
Այս բոլոր փաստարկներն ու մեկնաբանությունները ավելորդ են, եթե կարող եք իրական միջոցներով կասեցնել նշված գործնթացը, ապա անցեք գործի, իսկ եթե ոչ, ապա լավ է լռեք ,ևս մեկ անգամ մարդկանց հւսախափ չանեք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter