HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակտիվիստներին բերման են ենթարկել

Լիլիթ Թադևոսյան

Քիչ առաջ Ազգային ժողովի շենքի դիմացից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք բերման են ենրթակել «Չեք անցկացնի» նախաձեռմության 17 անդամների:

Ակցիայի մասնակիցները պատգամավորներից պահանջում են դեմ քվեարկել Սահմանադրական փոփոխությունների նախագծին: 

Ոստիկանության բաժանմունք մտցնելիս երկտասարդները վանկարկում էին «ոչ»: Բերման ենթարկվածների մեջ է ՀԱԿ վարչության անդամ Ավետիս Ավագյանը և փաստաբան Տիգրան Եգորյանը: 

Այս պահին ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիան շարունակվում է: Ոստիկանները փորձել են ոստիկանության ավտոմեքենայի մեջ մտցնել և բերման ենթարկել նաև պատգամավոր Արամ Մանուկյանին, սակայն երբ նրանք տեղեկացել են, որ նա պատգամավոր է, Արամ Մանուկյանին բաց են թողել: 

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter