HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երվանդ Զախարյանն ու Իրանի գործընկերը քննարկել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի և Մեղրիի ՀԷԿ-ին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 3-ից 5-ը կայացավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այցն Իրան։ 

Այցի շրջանակներում սեպտեմբերի 4-ին նախարար Զախարյանը հանդիպում ունեցավ Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանի, նավթի նախարար Բիժան Զանգյանեի և Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադիի հետ։ 

Համիդ Չիտչիանի հետ հանդիպման ընթացքում նախարար Զախարյանն անդրադարձավ երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Մեղրիի ՀԷԿ-ին վերաբերող հարցերին։ 

Նախարար Զանգանեի հետ քննարկվեցին Իրանից Հայաստան մատակարարվող գազի դիմաց էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցեր: Հատուկ անդրադարձ եղավ բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումից հետո գազի և էլեկտրաէներգիայի ծավալների ավելացման խնդրին։ 

Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադիի հետ հանդիպմանը նախարար Զախարյանը գոհունակությամբ նշեց, որ բանկի շնորհիվ լուծվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի ֆինանսավորման հարցը և շինարարական աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն տեղափոխվել են Հայաստան և հույս հայտնեց, որ ծրագիրը կիրականացվի նախանշված ժամկետներում։  Այս մասին հայտնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter