HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ-ում 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Լիլիթ  Թադևոսյան 
Այսօր ԱԺ-ում 104 կողմ ,10 դեմ և 3 ձեռնպահ ձայներով  ընդունվեց  Սահմանադրական փոփոխությունների  նախագիծը:
Քվեարկությունից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը փորձում էին հայտարարություն անել, սակայն ԱԺ նախագահությունը թույլ չէր տալիս: Քիչ անց Արամ Մանուկյանը տեղից վեր կացավ և Գալուստ Սահակյանին դիմելով՝ ասաց, որ հայտարարություն ունի անելու, քանի որ պատգամավորին բերման էին ուզում ենթարկել, սակայն ԱԺ նախագահը չլսելու տվեց, իսկ երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դուրս էր գալիս դահլիճից, Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը փորձեցին Գալուստ Սահակյանի հետ զրուցել դահլիճի դռների մոտ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter