HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանը արտգործնախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնվորթը (Judith Farnworth) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: 

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման գործում:

Դեսպան Ֆարնվորթը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-բրիտանական հարաբերությունների խորացման նպատակով:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պարբերական անցկացումը, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությունը։

Նախարար Նալբանդյանը և դեսպան Ֆարնվորթը անդրադարձան Հայաստան -Եվրոպական միություն համագործակցությանը և դրա իրավական նոր հենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter