HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործով հետախուզման մեջ գտնված մեղադրյալը հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցներն իր նկատմամբ բռնություն են կիրառել

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող Դավիթ Հ.-ն, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ձերբակալված անձանց պահման վայրից փախուստի դիմելու համար, հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականիօգոստոսի 23-ին՝ ժամը 4:00-ի սահմաններում, երբ գտնվել է Երևան քաղաքում բնակվող ազգականի ավտոմեքենայում, ոստիկանության ծառայողներն անսպասելիորեն հարձակվել են իր վրա:

Այնուհետև ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկելու ճանապարհին' ավտոմեքենայի մեջ, ոստիկաններըբռնություն են կիրառել իր նկատմամբ՝ հարվածներ հասցնելով գլխի և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացել էմարմնական վնասվածքներ:

Դավիթ Հ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչականծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter