HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսախցիկներն արձանագրել են հետիոտնին վրաերթի ենթարկելու պահը

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու, դեպքի վայրից փախուստի դիմելու դեպքի առթիվ:

2015թ. սեպտեմբերի 26-ին` ժամը 21:40-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան  ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկվել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Գ.Սահակյանը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից  դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական  վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով: 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ պարզելու վրաերթ կատարած մեքենան և վարորդի ինքնությունը և ներկայացնել քննչական մարմնին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ վրաերթի բոլոր հանգամանքների օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Պահանջվել և ստացվել են Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում տեղադրված տեսախցիկների կողմից արձանագրած տեսագրությունները՝ վրաերթ կատարած ավտոմեքենան պարզելու նպատակով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել  են դատաբժշկական,  ինչպես նաև՝ դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter