HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանի ներքին գնացքների տոմսերն արդեն վաճառվում են Երևանում

Ինչպես հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը, այժմ բոլոր ցանկացողները Հայաստանում կարող են գնել Ռուսաստանի ցանկացած ներքին գնացքի տոմս՝ դիմելով «Երևան» երկաթուղային կայարանի տոմսարկղ՝  ներկայացնելով անձնագիր:  

Այս ծառայությունը մատուցվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և Դաշնային ուղևորային ընկերության (ԴՈւԸ) միջև կնքված համաձայնագրի շրջանակներում:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter