HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժիշկների խումբը` սահմանամերձ բնակավայրերում

Երևանից բժիշկների խումբ է մեկնել Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր` տեղի բնակչությանը, առաջին հերթին` երեխաներին,  անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մասնագետները Իջևանի բժշկական կենտրոնում շուրջ 100 բնակիչների արդեն ցուցաբերել է բժշկական խորհրդատվություն: Խումբն այցելել է նաև վերջին օրերին գնդակոծության ենթարկված գյուղեր: Նախարարության նախաձեռնությունը  տավուշցիների շրջանում մեծ ոգևորություն է առաջացրել: Մասնագիտական խմբում ներգրավված են բժիշկներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Քանաքեռ-Զեյթուն», «Իզմիրլյան» բժշկական կենտրոններից և ՀՀ ԱՆ Նևրոզների կլինիկայից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter