HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Վրաստանում

Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, հոկտեմբերի 6-ին  ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլու հրավերով, աշխատանքային այցով մեկնեց  Թբիլիսի:

Հայկական պատվիրակությանը  դիմավորեց նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Ինչից հետո Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անունից ծաղկեպսակ դրվեց ծառայողական պարտականությւնները կատարելիս զոհված վրաց ոստիկանների հուշակոթողին:

Այնուհետև տեղի ունեցավ  ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլու հանդիպումը՝ հայկական պատվիրակության անդամների մասնակցությամբ:

Իրավապահ կառույցների ղեկավարները քննարկեցին փոխգործակցության ներկա վիճակն ու հետագա զարգացմանը վերաբերող խնդիրներ:

Կողմերը գոհունակություն հայտնեցին արդեն ավանդական դարձած գործընկերային հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ և ընդգծեցին, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ վերջին տարիներին սկզբունքորեն նոր որակի բերված ամենօրյա համատեղ աշխատանքը ամրապնդելու համար:

Առարկայական ու շահագրգիռ քննարկման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու գերատեսչություններում ընթացող բարեփոխումների ընթացքի և  լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ: Որոշվեց շարունակել ու խորացնել ակտիվ աշխատանքը կոնկրետ ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ, այդ թվում՝ մի շարք ծառայությունների ներկայացուցիչների փոխայցելությունների միջոցով:

Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին համոզմունք հայտնեցին, որ երկու բարեկամ երկրների ոստիկանական կառույցների գործընկերությունն այսուհետ էլ կշարունակվի իրավապահ ուժերի և կարողությունների փոխշահավետ ինտեգրման ու հանցավորության դեմ համատեղ պայքարի խորացման ավանդական ճանապարհով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter