HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդը հիմնականում հրաձգային զինատեսակներ է օգտագործել

Հոկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանական զինուժը ինքնաձիգերից, դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և «Իստիգլալ» տիպի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա արձանագրվել են նաև հակառակորդի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն հետևել են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող բոլոր գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter