HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները հանցագործության դեպքը թողել են անհետևանք. ՀՔԾ

Քաղաքացի Նունե Մ.-ն հաղորդում է տվել, որ 2015 թվականի հոկտեմբերի 5-ին իր բնակարանից ոսկյա զարդեր գողանալու վերաբերյալ հաղորդում տալու կապակցությամբ գնացել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղ ոստիկանության ծառայողները սկսել են անհարկի գոռգոռալ իր վրա՝ անտեսելով հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ իր պահանջը:

Ոստիկանության ծառայողների դրսևորած վարքագծի արդյունքում ինքը հեռացել է, քանի որ վերջիններս, տեղեկանալով հանցագործության դեպքի մասին, դրան օրինական ընթացք չեն տվել, հանցագործության վերաբերյալ իրենից հաղորդում չեն ընդունել, համապատասխան արձանագրություն չեն կազմել՝ էական վնաս պատճառելով իր իրավունքներին և օրինական շահերին:

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ քաղաքացի Նունե Մ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter